00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ նախագահ. Որևէ մեկն իրավունք չունի արցախցուն պարտադրել ապրել իրենց պայմաններով

Президент Саргсян встретился с демобилизованными солдатами
Президент Саргсян встретился с демобилизованными солдатами - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զորացրված զինծառայողների հետ Դիլիջանում հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է արցախյան հակամարտության կարգավորման, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժեր տեղակայելու մասին:

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության գործընթացին՝ նախագահ Սերժ Սարգսյանը կրկնել է իր դիրքորոշումը՝ ասելով, որ մեր նպատակը Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումն է՝ Արցախի բնակիչների միջոցով:

«Այնտեղ ապրողներն իրենք պետք է որոշեն, թե ինչ կարգավիճակով են ուզում ապրել: Որևէ մեկն իրավունք չունի նրանց պարտադրել ապրել իրենց պայմաններով՝ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ ուրիշները: Ես չեմ ասում, որ հայ ժողովրդի կամքը պետք է անտեսել: Բացարձակապես ոչ, որովհետև առանց Հայաստանի, առանց մեր ողջ ժողովրդի, Ղարաբաղում ապրողները բոլոր ժամանակներում չեն կարող այդ խնդիրը լուծել: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է որոշենք իրենց փոխարեն: Մենք պետք է սատարենք, որպեսզի նրանց կամքը կատարվի: Եվ ես վստահ եմ, որ գալու է ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվելու է հենց այդ ճանապարհով»,-զորացրված զինվորներին ասել է հանրապետության ղեկավարը:

Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել զորացրված զինծառայողների հետ - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյան. Որտեղ էլ լինեք՝ հայրենիքի զինվորն եք

Անդրադառնալով բանակցային գործընթացի ներկա վիճակին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ մենք երբեք այնքան մոտ չենք խնդրի կարգավորմանը, որքան հիմա, և միջազգային հանրության մոտեցումներն էլ երբեք այսքան հստակ չեն եղել: «Այսօր միջազգային հանրության մոտեցումն ակնհայտ է. Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի բնակիչների կողմից: Բայց խնդիրը նրանում է, որ մենք գործ ունենք մի կողմի հետ, որի նպատակն է հայության դուրսմղումը Լեռնային Ղարաբաղից: Նրանք կարողացան դա անել Նախիջևանում, նրանք կարողացան դա անել մնացած հայաշատ վայրերում, և նրանց նպատակը սա է, ուստի բացարձակապես վստահություն չկա: Իսկ եթե վստահություն չկա, ապա մենք պիտի կարողանանք ամրագրել այնքան մանրամասներ, որոնք հնարավորություն չեն տա նրանց՝ կես ճանապարհին կանգնելու»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Խոսելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժեր տեղակայելու մասին՝ հանրապետության ղեկավարը նշել է, որ այդ թեմայով բանակցություններ չեն ընթանում և երբեք էլ այդպիսի բանակցություններ չեն եղել: «Այն, որ ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումից հետո խաղաղապահ ուժեր ի վերջո տեղակայվելու են, սա միանշանակ է, բայց կողմերի համար պետք է ընդունելի լինեն խաղաղապահ ուժերի կազմն ու սկզբունքները»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Նախագահը նշել է, որ բանակցություններում քննարկումներ չեն եղել այս կետի շուրջ, որովհետև մնացած կետերի շուրջ համաձայնության չեն եկել:

Серж Саргсян и Стефан Висконти - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահն ու Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը քննարկել են Ղարաբաղի թեման

Ի պատասխան զորացրված զինվորներից մեկի հարցին, թե ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը տարածքային աճ ունեցավ, արդյո՞ք ժամանակը չէ նրանց պատժել՝ ստիպելով ընդմիշտ լռել, Սերժ Սարգսյանն ասել է. «Ես երբեք չեմ եղել այն տեսակետի կողմնակիցը, որ մենք կարող են Ադրբեջանին կապիտուլյացիա պարտադրել: Ժամանակից աշխարհում ռազմական գործողություններ սկսել և այլ երկրի տարածքներ գրավել և ասել՝ սա իմն է, կարող են անել միայն պետությունները, որոնք աշխարհում եղանակ են ստեղծում, որոնք տասնյակ անգամ գերազանցում են իրենց հակառակորդին:

Ենթադրենք, մենք ձեռնարկեցինք ռազմական օպերացիա, գրավեցինք ևս երկու-երեք շրջան: Հետո ի՞նչ է լինելու արդյունքում:Ադրբեջանցիները հանձնվելո՞ւ են: Եթե դու այլ բան նկատի ունես, դա, իհարկե, ևս տարբերակ է:

Նկատի ունեմ, որ երբ նրանք սկսում են ռազմական գործողություններ մենք ոչ միայն պաշտպանվենք, այլ նաև գործողություններ նախաձեռնենք: Դա տարբերակ է, և այդ տարբերակը մշտապես մեր կողմից դիտարկվում է: Բայց մեզ համար ընդունելին այն է, որ կարողանանք Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել, վերջնական կարգավիճակ տալ»:

Հունվարի 20-ին ՀՀ նախագահը պաշտպանության նախարարության Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում հանդիպում է ունեցել վերջին ամիսներին զորացրված՝ ծառայության ընթացքում անձնվիրությամբ ու խիզախությամբ աչքի ընկած զինծառայողների հետ, որոնց մեծ մասը մասնակցել է մարտական գործողություններին: Հանդիպմանը մասնակցել է նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Русская версия

Լրահոս
0