00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանցիները ֆիլմ են նկարահանել «իրենց» Երևանի մասին

© Sputnik / Asatur YesayantsПлощадь Республики. Ереван
Площадь Республики. Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանը վավերագրական ֆիլմ է նկարահանել, որտեղ ասվում է, թե Երևանն իրենց մշակութային տարածքն է, իսկ հայերը փորձում են թաքցնել ճշմարտությունը: Ոչ մի հիմնավորում չունեցող ապատեղեկատվությանը հայաստանյան փորձագետները հորդորում են լուրջ չվերաբերվել՝ «եթե բանավեճի մեջ ես մտնում հիմարի հետ, իջնում ես նրա մակարդակին» պատճառաբանությամբ:

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի-Sputnik.Գոհար Սարգսյան. Ադրբեջանական ախորժակը միայն Լեռնային Ղարաբաղով չի սահմանափակվում. հիմա էլ երևակայական ճամփորդություն են սկսել դեպի Երևան:

«Էրիվան. թաքցրած ճշմարտություններ». Խոսքն այս ֆիլմի մասին է, որի պրեմիերան օրերս կայացել է Ադրբեջանում: Սրա մասին առաջինն ընթերցել է «Ազգ» օրաթերթի իմ գործընկերը՝ Բեռլինում Ադրբեջանի դեսպանատան պաշտոնական կայքում:

С каской стоя - Sputnik Արմենիա
Զինադադարի ժամանակաշրջանի պատերազմը

Բավական է այցելես այդ կայքէջ ու քեզ կթվա, թե ադրբեջանական կյանքն անհետաքրքիր կլիներ առանց Հայաստանի գոյության: Դեսպանատան պաշտոնական կայքում կա խորագիր` «Ադրբեջանի մասին» անվամբ, երբ փորձում ես մտնել այդ խորագրով, բացվում է Ադրբեջանի արտգործնախարարության կայքը, որտեղ ենթավերնագիր կա՝ «Հայաստանի ագրեսիան Ադրբեջանի դեմ»: Այդտեղ էլ ընթերցողի առջև բացվում է ամբողջ ապատեղեկատվությունը:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ եվրոպացիներին բնավ դուր չի գա դեսպանատան կայքում նմանօրինակ նյութեր կարդալը:

«Եվրոպացիներին խրտնացնում է, երբ ինչ-որ դեսպանատան կայքում ագրեսիվ նյութեր է գտնում: Այսօրվա քաղաքակիրթ աշխարհը չի ընդունում էթնիկ բնույթի մեղադրանքները, դա ընկալվում է որպես ֆաշիզմ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է տեղեկատվական պատերազմում հայկական դերակատարությանը, ապա Մարտիրոսյանը կարծում է՝ հակառակորդի քարոզչական գործողություններին առհասարակ ճիշտ է պատասխան տալը, բայց ոչ բոլոր դեպքերում:

«Դեպքեր կան, երբ սիմետրիկ պատասխանը ավելի վնասակար է, որովհետև եթե դու մտնում ես բանավեճի մեջ հիմարի հետ, դու նրա մակարդակին ես իջնում, իսկ կողքից նայողի մոտ տպավորություն է ստեղծվում, որ նա այնքան հիմար չէ, ինչքան տպավորություն է գործում: Մենք այդ հարցերում չպետք է ուղիղ առճակատման մտնենք»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Չնայած տեղեկատվական պատերազմում Ադրբեջանն ավելի շատ է աշխատում քանակի վրա, բայց մի պարզ ճշմարտություն կա՝ եթե Հայաստանով հետարքրվողը սկսի իտերնետային նյութեր փորփրել, ամբողջ իրականությունը նրա համար պարզ կդառնա: Իսկ Հայաստանի մասին հետաքրքրվելու առիթներ լինում են: Օրինակ՝ հայաստանյան ինտերնետային պատմության մեջ ամենաշատը «Արմենիա» բառը փնտրեցին հանրահայտ Դեն Բրաունի «Ինֆերնո» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմը դիտելուց հետո:

С каской стоя - Sputnik Արմենիա
Զինադադարի ժամանակաշրջանի պատերազմը (երկրորդ մաս)

«Այնտեղ պահ կա, որտեղ պատին Հայաստանի քարտեզն է, իսկ հետևում գաղտնի դուռ է: «Google»-ում երբեք այդքան շատ «Արմենիա» բառը չեն փնտրել, որքան այդ ֆիլմի պատճառով»,-ասաց Մարտիրոսյանը:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ վերը նշյալ ադրբեջնական քարոզչության ու ապատեղեկատվության վերաբերյալ ասաց՝ նման բաներին լուրջ չի վերաբերվում:

«Ինչպես ռուսներն են ասում՝ կարիք չկա ապացուցել, որ ոչ թե ուղտ ենք այլ մարդ: Ադրբեջանի դեսպանատների կայքերում կա ամեն ինչ բացի դիվանագիտական աշխատանքից: Ամեն տեղ դեսպանատները վերածում են պրոպագանդայի գործիքի, որ դրանով ինչ-որ բան ապացուցեն: Այն երկրներում, որտեղ Ադրբեջանի դեսպանատունն այդպես է վարվում, Ադրբեջանը դառնում է ծաղրանքի առարկա»,-ասաց նա:

Հղումներ՝ Գերմանիայում Ադրբեջանի դեսպանատան և Ադրբեջանի ԱԳՆ կայք էջերից
Посольство Азербайджана в Германии - Sputnik Արմենիա
Հղումներ՝ Գերմանիայում Ադրբեջանի դեսպանատան և Ադրբեջանի ԱԳՆ կայք էջերից

Նա ևս այն կարծիքն ունի, որ տեղեկատվական պատերազմում հայկական կողմը լավ է գործում, պարզապես ծավալների խնդիր կա:

Ի դեպ, այս ուսումնասիրության ֆոնին դիտեցինք նաև հայաստանյան դեսպանատների կայքէջերը: Ամեն ինչ ակնհայտորեն այլ է: Տարբեր երկրներում հայկական դեսպանատների կայքերում կարելի է տեսնել տվյալ երկրի հետ գործընկերային հարաբերությունների մասին պատմող նորություններ, տեղեկատվություն, թե ինչպես կարելի է դեսպանատան հետ աշխատանքում այս կամ այն գործողությունը կատարել, իսկ 1915 թվականի ցեղասպանության կամ ԼՂՀ հիմնախնդրի մասին միայն փաստարկված էջեր են՝ առանց ավելորդությունների:

 

Լրահոս
0