ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. Լոնդոնի «Արսենալի» և կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին հայտարարել է, որ դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի երկրպագուն, հաղորդում է armsport.am-ը՝ հղում անելով The Sport Review-ին:
«Ես միշտ եղել եմ Հենրիխ Մխիթարյանի երկրպագուն: Նա վերակենդանացավ «Մանչեսթեր Յունայթեդում» և ես հուսով եմ, որ նա կշարունակի լինել հրաշալի ֆուտբոլիստ իր թիմի համար»,- ասել է ֆրանսիացի ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ Մխիթարյանն Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 11 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ: