00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպիսի՞ն կլինի աշխարհն Օբամայից հետո

© REUTERS / Jonathan ErnstБарак Обама после прощальной речи в Чикаго
Барак Обама после прощальной речи в Чикаго - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը մնացել են ոչ թե ժամեր, այլ` րոպեներ։ Շատերին հետաքրքրում է այն հարցը, թե ինչպիսին կլինի նոր վարչակազմի քաղաքականությունը։ Համաշխարհային կայունությունը կախված է ռուս–ամերիկյան հարաբերությունների լարվածության աստիճանից։

Լև Ռիժկով, Sputnik.

«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ում անցկացված քննարկման թեման եղել է «Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը. ռուս-ամերիկյան հարաբերությունների օրակարգը»։ Փորձագետներն ու վերլուծաբանները կարծիքներ են հայտնել քաղաքական երկու հսկաների հարաբերությունների վերաբերյալ։

Իմպիչմենտ չի սպառնում

Քաղաքագետ, Մոսկվայի Քարնեգի կենտրոնի տնօրեն, միջազգային հարաբերությունների հարցերով Ռուսական խորհրդի անդամ Դմիտրի Տրենինը ուշադիր հետևել է ԱՄՆ-ի նախընտրական քարոզարշավին։ Եվ այն, ինչ տեսել է, բացահայտում է եղել նրա համար։ «Ամերիկյան քաղաքական խավն այնքան էլ վստահ չէր սեփական ուժերի հարցում։ Հենց միայն այն միտքը, որ հաքերային հարձակումները կարող են խաթարել ամենասուրբ բանը, որը կա ԱՄՆ-ում` ժողովրդավարությունը, արդեն հեղափոխական է։

Дональд Трамп - Sputnik Արմենիա
Թրամփը հիմար է անվանել նրանց, ովքեր դեմ են Ռուսաստանի հետ լավ հարաբերություններին

Դա վկայում է, որ այդ գաղափարներն առաջադրող մարդիկ այդքան էլ վստահ չեն իրենց ուժերի մեջ։ Նշանակում է նաև` նրանք վստահ չեն իրենց ընտրողի հարցում», — ասել է քաղաքագետը։
Տրենինը համոզված է, որ արտաքին քաղաքականության ոլորտում պետք չէ մեծ փոփոխությունների սպասել։

«Արևելյան Եվրոպայի երկրներն ու անգամ Ուկրաինան չպետք է անհանգստանան, որովհետև Ռուսաստանին ձեռնտու է այն իրավիճակը, երբ Ուկրաինան Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև արտաքին քաղաքական բուֆերի դեր է կատարում։ Այդ վիճակը ձեռնտու է Ռուսաստանին, որովհետև ֆինանսապես չի կարող «ձգել» Ուկրաինային», — ասել է Տրենինը։ Նրա կարծիքով` Թրամփը չի հրաժարվիՕբամայի գլոբալ նախագծերից, իսկ ազգային նախագծերը կմղի առաջ։

«Ես Թրամփին դիտարկում եմ որպես ամերիկացի ազգայնական։ Այս համատեքստում ազգայնականը բացասական բառ չէ։ Ինձ համար նա այն մարդկանցից է, որոնց շարքն է դասվում Վլադիմիր Պուտինը` Ռուսաստանում, Սի Ցզինպինը` Չինաստանում, Ռեջեփ Թայիփ Էրդողանը` Թուրքիայում»,- ընդգծել է Տրենինը։ Փորձագետի կարծիքով` ամերիկյան քաղաքականության վեկտորն ամբողջությամբ պարզ կլինի մեկ տարի անց, երբ Եվրամիության կարևոր պետություններում ընտրություններ անցկացվեն։ Ամենայն հավանականությամբ, իմպիչմենտ տեղի չի ունենա։

«Երբ մարդը դեռ չի ստանձնել նախագահի պաշտոնը, իմպիչմենտի մասին խոսակցություններն անհասկանալի են։ Նախագահի իմպիչմենտը լուրջ ներքին ճգնաժամ է երկրի համար։ Մի բան, որը կարող է որոշ ժամանակով ապակայունացնել ԱՄՆ-ի ներքին իրավիճակը», — ասել է քաղաքագետը։

Գայլն ու գառը

Барак Обама выступил в Чикаго с прощальной речью - Sputnik Արմենիա
Օբամայի հրաժեշտի խոսքը. «Yes, we can! Yes, we did»` արցունքների միջով

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ե. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջազգային անվտանգության կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Արբատովը կարծում է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների սրընթաց բարելավում չի լինի։

«Վերջին շրջանում Թրամփին քննադատում են մի շարք անպատասխանատու արտահայտությունների համար։ Թրամփը հավանաբար որոշել է ցուցադրել, որ գայլ չէ, որ պատերազմող նախագահ չէ։ Ինչու՞ է նա դա կապել պատժամիջոցների հետ։ Դա ուղղակի երևակայության թռիչք էր, որը սահմաններ չի ճանաչում», — ասել է Արբատովը։

«Ինչպե՞ս կարելի է բնութագրել հանրապետականների և դեմոկրատների տարբերությունը։ Դեմոկրատներն ուզում են երջանկացնել ամբողջ աշխարհը և հանուն դրա պատրաստ են նույնիսկ զոհերի գնալ։ Հենց նման ծրագրով էր եկել Օբաման։ Իսկ հանրապետականներն ուզում են երջանկացնել ԱՄՆ-ն։ Նրանք վերջին հաշվով թքած ունեն աշխարհի վրա, բացառությամբ` Իսրայելի», — ասել է քաղաքագետը։

Ալեքսեյ Արբատովի կարծիքով` զիջումներ հնարավոր են այն ոլորտներում, որտեղ ԱՄՆ-ի հետ հակասություններ չկան ։

«Այնտեղ, որտեղ հակասություններ ծագեն, ԱՄՆ-ն կոշտ դիրքորոշում կզբաղեցնի։ Ընդ որում, կխոսի ուժի դիրքերից, բոլոր ոլորտներում կօգտագործի իր պաշարները և տնտեսական գերազանցությունը։ Որքան հիշում եմ, ԱՄՆ-ի ոչ մի նախագահի այդպես չեն պաշտպանել, ինչպես հիմա պաշտպանում են Թրամփին։ Անջելա Դևիսի ժամանակներից», — ասել է Արբատովը։
Փորձագետը համոզված է` Թրամփի քաղաքականությունն ԱՄՆ-ի միջազգային փոխազդեցության հաստատման ռազմավարություն չի լինի, այլ կլինի ԱՄՆ-ի շահերի պաշտպանության քաղաքականություն։

Русская версия

Լրահոս
0