00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էստուկյան. Դինքը փոխում էր աշխարհը

© AFP 2024 / MUSTAFA OZER / AFP Демонстрант держит в руке плакат с портретом Гранта Динка
Демонстрант держит в руке плакат с портретом Гранта Динка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հարյուրավոր հայեր և թուրքեր այսօր կհավաքվեն Ստամբուլի Թաքսիմի հրապարակում, «Ակոս» թերթի խմբագրատան դիմաց, որտեղ տասը տարի առաջ, 2007 թվականի հունվարի 19-ին, սպանվել էր հրատարակչության գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

«Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության օրվանից արդեն տասը տարի է անցել, և այսօր, հերթական անգամ, Ստամբուլում մի քանի հարյուր հասարակական և քաղաքական գործիչներ, հասարակ քաղաքացիներ, ընկերներ և ծանոթներ կհավաքվեն` հարգանքի տուրք մատուցելու Դինքին` «Հրանտ Դինքի ընկերների խումբ» կազմակերպության հովանու ներքո։

«Մենք կհավաքվենք «Ակոս» թերթի խմբագրության մոտ` հենց այն վայրում, որտեղ սպանվել է Դինքը։ Անկախ նրանից, որ այսօր Ստամբուլի փողոցներ դուրս գալը վտանգավոր է դարձել` հաճախակի դարձած ահաբեկչությունների պատճառով, այնուամենայնիվ, շատ մարդ կհավաքվի», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ակոս» թերթի հայկական տարբերակի խմբագիր Բագրատ Էստուկյանը։

Гаро Пайлан - Sputnik Արմենիա
Կարո Փայլանը` նո՞ր Հրանտ Դինք

Էստուկյան էլ կմիանա ակտիվիստներին, քանի որ Դինքը նրա համար հարազատ մարդ էր։ Նրանք ծանոթացել են անցյալ դարի 70-ականներին, մանկական ճամբարում, որտեղ Դինքը ճամբարի ջոկատավար էր, իսկ Բագրատը` նրա օգնականը։ Այն ժամանակ նրանք 20 տարեկան էին։

Էստուկյանը հիշում է, որ ինքը Դինքով հիացել է առաջին իսկ պահից, հիացել է նրա անսպառ էներգիայով, կամքի ուժով և խիզախությամբ։ Նա կարող էր տեղում փոխել աշխարհը։

«Մի անգամ Ստամբուլում փորձում էին փակել տեղի հայկական դպրոցներից մեկը։ «Ակոս» թերթի խմբագրությունը միացավ պայքարին, ես և Հրանտը բազմաթիվ ակտիվիստների թվում էինք», — հիշում է Էստուկյանը։

Համախոհների դպրոցը հաջողվեց փրկել, իսկ այդ դեպքը Էստուկյանը հիշելու է միշտ. վաղուց Դինքին նա այդքան երջանիկ չէր տեսել։

Հրանտ Դինքի կորուստը մեծ էր Թուրքիայի հայերի համար, բայց նրանք այսօր իրենց որբացած չեն զգում։ Նոր առաջնորդ է հայտնվել` վառ, խարիզմատիկ, խելացի և անվախ Կարո Փայլանը։ Թուրքիայի հայերը նրա մեջ Հրանտ Դինքի շարունակությունն են տեսնում։

«Կարո Փայլանը մեր հենքն է և Թուրքիայի հայերի հզոր առաջնորդը։ Նրա մեջ մենք տեսնում ենք Դինքի հետնորդին, սակայն մտահոգված ենք նրա անվտանգության համար», — խոստովանեց Էստուկյանը։

Փայլանը «Ազգայնական շարժում» խմբակցության անդամների հակակրանքն է վայելում` Հայոց ցեղասպանություն եզրույթը օգտագործելու պատճառով։

Դինքը սպանվել էր 2007 թվականի հունվարի 19-ին, 17-ամյա ազգայնամոլ Օգյուն Սամաստի կողմից, Ստամբուլում, իր թերթի խմբագրատան դիմաց։ Ոստիկանությունը Սամաստին ձերբակալեց հանցագործության հաջորդ օրը և 2011 թվականին 22 տարի և 10 ամիս ազատազրկման դատապարտեց։

Դինքի սպանությունը Թուրքիայում մեծ աղմուկ բարձրացրեց։ Նրա թաղումը բազմահազարանոց ցույցի վերածվեց, որին մասնակցեցին մի շարք երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Русская версия

Լրահոս
0