ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր, Թեհրանում հին բարձրահարկ շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել:
Հրդեհը բռնկվել էր Իրանի մայրաքաղաքի կենտրոնական փողոցում 50 տարի առաջ կառուցված 17-հարկանի «Պլասկո» առևտրային համալիրում:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն իր թվիթերյան էջի միջոցով տեղեկացնում է, որ ըստ նախնական տվյալների` Թեհրանում հրդեհի պատճառով զոհվածների մեջ հայեր չկան։
Ըստ նախնական տվյալների՝ #Թեհրան'ի բարձրահարկ շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թվում հայեր չկան: #Իրան
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) 19 января 2017 г.