«Աշխարհի ամենախիզախ բադը» խորագրով տեսանյութում փոքրիկ բադիկն ուզում է զվարճանալ Symbio Wildlife Park կենդանաբանական այգում գտնվող արհեստական լճակում, իսկ հսկա վագրը ջուրն է մտնում նրան որսալու համար:
Բադիկին բռնելու մի քանի ձախողված փորձից հետո վագրը հիասթափված դուրս է գալիս ջրից և հեռանում, իսկ ուրախ բադիկը շարունակում է լողալ լճակում: Ըստ կենդանաբանական այգու աշխատակիցների` Sumatran ենթատեսակին պատկանող վագրը 126 կիլոգրամ է, անունը` Jalur։