00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում, ինչպես տանը. ռուս ուղղափառները Գյումրիում նշեցին Քրիստոսի Մկրտության տոնը

© Sputnik / Armenuhi Mkhoyan В Гюмри отметили крещение Господне
В Гюмри отметили крещение Господне - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայրենի երկրից հեռու` հեռավոր լեռնային Հայաստանում, արդեն 8-րդ տարին է` ռուս ուղղափառները նշում են Քրիստոսի Մկրտության տոնը:

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Այս տարի Քրիստոսի Մկրտության տոնին մասնակցելու նպատակով Գյումրիում էին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ներկայացուցիչները, նրանց ընտանիք անդամները, Հայաստանում զինվորական ծառայությունն իրականացնող զինվորականները, սպաները:

Տոնին մասնակցելու նպատակով Գյումրի եկած հյուրերը նշում էին, որ ռուս համայնքը Հայաստանում եկեղեցական բոլոր ավանդույթները պահպանելու ու ըստ եկեղեցական կանոնների ապրելու հնարավորություն ունի:

«Անցած տարի տոնին մասնակցելու համար Սևան գնացինք և այնտեղ հատուկ ավազանում մասնակցեցինք սուրբ ջրում մկրտության կարգին: Այս տարի էլ դեսպանատան աշխատակիցներով Գյումրի ենք եկել, ճիշտ է` ես այս տարի մկրտությանը չեմ մասնակցի, բայց հաջորդ տարի քաջությունս կհավաքեմ ու կմասնակցեմ»,- նշեց ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչ Անդրեյ Իվանովը:

Նրա գործընկերը՝ Ալեքսանդր Վասիլևը, որը հատուկ էր Գյումրի եկել Քրիստոսի Մկրտության տոնին մասնակցելու համար, վստահեցրեց, որ նույն նպատակով առաջին անգամ չէ Հայաստան գալիս, ապա ավելացրեց` Հայաստանում իրեն շատ լավ է զգում, ինչպես տանը:

© Sputnik / Armenuhi Mkhoyan Ռուս ուղղափառները Գյումրիում նշեցին Քրիստոսի Մկրտության տոնը
Ռուս ուղղափառները Գյումրիում նշեցին Քրիստոսի Մկրտության տոնը - Sputnik Արմենիա
1/8
Ռուս ուղղափառները Գյումրիում նշեցին Քրիստոսի Մկրտության տոնը
© Sputnik / Armenuhi Mkhoyan Ռուս ուղղափառները Գյումրիում նշեցին Քրիստոսի Մկրտության տոնը
Ռուս ուղղափառները Գյումրիում նշեցին Քրիստոսի Մկրտության տոնը - Sputnik Արմենիա
2/8

3/8

4/8

5/8

6/8

7/8

8/8

Մկրտությանը մասնակցեցին նաև հայ ուղղափառները, ինչպես նաև` Հայաստանում պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվող ռուս զինվորականները: Ի դեպ, պայմանագրային ծառայության մեջ գտնվող զինծառայողների շարքում շատ էին նաև նրանք, ովքեր մինչ այս նույնիսկ Ռուսաստանում չեն մկրտվել, իսկ Գյումրիում փորձեցին և խոստացան հաջորդ տարի ևս կրկնել:

«Իմ ընկերները Ռուսաստանում փորձել էին, ես` ոչ ։ Ահա Հայաստանում հնարավորություն տրվեց, ու այդ հնարավորությունից կօգտվեմ»,- նշեց զինվորներից մեկը:

Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր հովիվ Հայր Անդրեյի ձեռամբ «Չերքեզի ձոր» կոչվող տարածքում հատուկ ավազանների ջուրն օրհնվելուց ու կարգ կատարելուց հետո բոլոր ցանկացողներին ավազան մտնելու հնարավորություն տրվեց: Առաջինը մկրտության ջուր մտավ հենց Հայր Անդրեյ Վացինը` մեկնաբանելով տոնի խորհուրդը. «Հորդանան գետի ջրերում Քրիստոսին մկրտեց Հովհաննես Մկրտիչը, և Հորդանանի ջրերում մկրտվելով՝ Աստված սրբագործեց ջուրը։ Մեծ ջրօրհնեքը, որը նվիրված է Փրկչի մկրտման հիշողությանը, տաճարներում կատարվում է հունվարի 18-ին և 19-ին:

«Սա պարզապես սովորույթ չէ, այլ` մեղքերից ազատվելու և սուրբ ջրով հոգին ու մարմինը միայն ու միայն հավատքով բժշկելու հոգևոր վիճակ: Ջուրը մեզ համար տաք է, քանի որ ջերմացված է մեր Աստծու շնորհիվ ու առ Աստված մեր սիրով»,- նշեց հոգևոր առաջնորդը՝ ընդգծելով, որ այս կարգը միայն ռուս ուղղափառ եկեղեցին ունի:

Ի դեպ, 2017 թվականը հոբելյանական է՝ նշվում է Ալեքսանդրապոլի ամրոցի կառուցման ու ռուսական կայազորի ձևավորման 180-ամյակը։ Ինչպես նշեց Հայր Վացը, սա էլ այդ միջոցառման շրջանակներում է:

Հայաստանում ռուս ուղղափառներն այս տոնը մեծ ու շուքով են նշում, և մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է։ Այս տարի Հայր Անդրեյի նախաձեռնությամբ` մասնակիցներից շատերը հատուկ մկրտության շապիկներ էին հագել:

Այս օրերին օրհնվում են նաև լճերի ու գետերի ջրերը` ի հիշատակ Աստծու հայտնությանը: Ջրում 3 անգամ ընկղմվելով՝ մարդիկ ազատվում են մեղքերից։ Մկրտության լողն անցկացվում է հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը հատուկ ավազաններում։ Օրվա խորհրդով պայմանավորված՝ ջրի օրհնությունը կատարվում է տոնի նախօրեին եկեղեցիներում, մկրտության օրը՝ գետերում և լճերում։ Բացի մկրտության լողից, հավատացյալները խմում են մկրտության ջուրը` հոգևոր ուժ ու առողջություն ստանալու համար, նաև այն ցողելով իրենց տներում՝ մաքրագործում են դրանք:

Русская версия

Լրահոս
0