00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանում Հայաստանի ոչխարի միսը մեծ պահանջարկ ունի

© Sputnik / Nelli Danielyan Ованнес Азизян
Ованнес Азизян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Էլեկտրաէներգիայից բացի, Իրան արտահանվող ապրանքների 30-35%-ը կազմում է ոչխարն ու ոչխարի միսը: Հայաստան- Իրան առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու և բազմազանեցնելու համար Հայաստանը մտադիր է հայ- Իրանական սահմանին ազատ տնտեսական գոտի ստեղծել:

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Հայաստանից արտահանումների ծավալն առաջիկա տարիներին կավելանա տարեկան 80-100 մլն ԱՄՆ դոլարով, ներդրումները կաճեն 350-400 մլն-ով: Այս ամենը հնարավոր կլինի իրականացնել Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու ստեղծման արդյունքում:

Իսկ առայժմ ծրագրի հեղինակները ակնկալում են շուրջ 28 մլն դոլարի ներդրումային ծրագրեր և սպասում են գործարարների առաջարկներին՝ դրանք քննարկելու համար:

ՙՀամոզված ենք, որ դա շահութաբեր բիզնես է կազմակերպչի համար, իսկ շահագործողների համար՝ զարգանալու լուրջ հնարավորություն՚,- ներկայացնելով ազատ տնտեսական գոտու գաղափարը՝ նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:

Вардан Восканян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրանագետ. Մեր երկրին հաջողություն կբերի Իրանի հետ հարաբերությունների խորացումը

Իրան-Հայաստան ապրանքաշրջանառությունն 2016թ-ին կազմել է շուրջ 280 մլն ԱՄՆ դոլար, որում 70 մլն դոլարը ՀՀ-ից արտահանման ծավալն է, 210-ը՝ Իրանից ներմուծումը: Ընդ որում, Հայաստանից արտահանվող հիմնական ապրանքն էլեկտրաէներգիան է: Երկրորդ տեղում կենդանի ոչխարն ու ոչխարի միսն է:

ՙՈւնենք շոկոլադ, հրուշակեղեն, տարբեր այլ ապրանքներ, բայց արտահանման ամենամեծ պոտենցիալն, իհարկե, շշալցված հանքային ջուրն է: Մենք ակնկալում ենք, որ եթե իրանական կողմը բավականաչափ իջեցնի մաքսատուրքերը, արտահանման մեծ պոտենցիալ կունենան նաև ծխախոտը, դեղամիջոցները: Իրանական շուկան 80 մլն-անոց շուկա է: Այդտեղ ցանկացած ապրանք, եթե օրինական ընթացակարգերով ներմուծվի, հաստատ կվաճառվի՚,- ասաց փոխնախարարը:

Արտահանվող ապրանքների սակավությունը Հովհաննես Ազիզյանը մեկնաբանում է հիմնականում հայկական ապրանքների անհրաժեշտ սերտիֆիկացման և երկու երկրների միջև բանկային փոխանցումների բացակայության գործոնով՝ հույս հայտնելով, որ այդ խնդիրները ևս առաջիկայում կլուծվեն՝ խթանելով Հայաստանից ապրանքների արտահանումն Իրան:

Իսկ, որ հայկական արտադրության ապրանքների պահանջարկը հարևան երկրում կա, Հովհաննես Ազիզյանը չի կասկածում:

ՙԻրանական շուկայում հայկական ապրանքին ծանոթ են: Իրանցի զբոսաշրջիկները, որոնց թիվը տարեցտարի աճում է, գալով Հայաստան, ծանոթանում են մեր ապրանքին, և ցանկություն ունեն այդ ապրանքն իրենց շուկայում տեսնելու՚,- ասաց նա:

Հայ- իրանական սահմանին հարող տարածքում, Մեղրիի տարածաշրջանում, ազատ տնտեսական գոտու շահագործման ժամկետը փոխնախարարի խոսքով կարող է համընկնել ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի կնքման ժամկետի հետ, ինչը նշանակում է, որ նորաստեղծ տնտեսական գոտին կարող է կապող օղակ դառնալ նաև Իրանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև:

Լրահոս
0