00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как Александр Конкевич создал русскую военную фантастику
15:04
23 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կապանում բժիշկը փորձել է բռնաբարել հիվանդին, 20 օրում՝ 5 մահ

© Sputnik / Aram NersesyanБольница. Больничная койка
Больница. Больничная койка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երեկվանից դադարեցվել են Կապանի ԲԿ-ի` արդեն նախկին տնօրեն Սմբատ Օրբելյանի լիազորությունները: Օրբելյանն իր ազատումը կապել էր Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ` նշելով, որ դա մարզպետի որոշումն է:

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Yerkir.am-ին ասել է` որպեսզի ավելի ճիշտ հնչի, լուծվել է Օրբելյանի պայմանագիրը: Ըստ մարզպետի` Կապանի ԲԿ-ի դեմ հարուցված է քրեական գործ, և առաջին ահազանգը դա է:

«20 օրվա ընթացքում Կապանի ԲԿ-ում արձանագրվել է 5 մահ, 4-ը երեխաներ են: Մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով, որն ուսումնասիրել է բոլոր դեպքերը: Ի հայտ են եկել և' կազմակերպչական, և' բուժանձնակազմի հետ կապված խախտումներ»,- հայտնել է Հակոբյանը:

Մարզպետը նաև հայտնել է երեկոյան ԲԿ-ում տեղի ունեցած դեպքի մասին` ԲԿ-ի մեկ այլ բժշկի կողմից բռնաբարության փորձ է եղել հիվանդի նկատմամբ, և նշեց, որ զարմանալ պետք չէ, որ ԲԿ-ի տնօրենին հեռացրել են պաշտոնից:

Նշենք, որ Կապանի ԲԿ-ի հիվանդներից մեկը՝ 18-ամյա Աստղիկ Հ.-ն, ոստիկանությանը հայտնել էր, որ 53-ամյա անեսթեզիոլոգ Անուշավան Կարապետյանը փորձել է բռնաբարել նրան:

Цахик Варданян - Sputnik Արմենիա
Մեզ մոտ պետպատվերը սպառվել է. ինչպե՞ս է վերջ տրվելու կարծրացած պատասխանին

Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե մարզպետ Հակոբյանն ազատվում է նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կադրերից, որոնցից է նաև Սմբատ Օրբելյանը, Հակոբյանն ասել է, որ Սմբատ Օրբելյանը Սուրիկ Խաչատրյանի կադրը երբեք էլ չի եղել:

Ըստ մարզպետի` ինքը ցանկանում է Սյունիքի մարզի բուժական համակարգում ստեղծել նորմալ, առողջ մթնոլորտ: «Ես դրան հասնելու եմ: Ինձ արդեն հաջողվել է նման փոփոխություններ անել: Հենց հիմա փոփոխություններ արվում են Սիսիանի և Գորիսի հիվանդանոցներում, հենց հիմա նախագահի վերահսկողության վարչությունն է ուսումնասիրություններ կատարում, և հիմա հերթը հասել է Կապանի հիվանդանոցին»,- հայտնել է նա:

Սմբատ Օրբելյանի հետ հանդիպումից հրաժարվելու հետ կապված էլ մարզպետն ասել է, որ ինքը հանդիպել է Օրբելյանի հետ: «Նրան առաջարկվել է դեմքը փրկելու համար դիմում գրել, սակայն նա հրաժարվել է: Դրանից հետո ես նրա հետ հանդիպելու ոչ մի խնդիր և ոչ մի բան չունեի»,- ընդգծել է Հակոբյանը:

Մարզպետի խոսքով` հիմա քաղաքում փորձ է կատարվում տուժողներին գումարով կամ այլ կերպ համոզել, որ նրանք իրենց դիմումները հետ վերցնեն:

«Անընդունելի իրավիճակ է ստեղծվել քաղաքում, որը պահանջում է հանգուցալուծում, ինչն էլ ես արել եմ»,- եզրափակեց Հակոբյանը:

Նշենք, որ Կապանի ԲԿ-ում մահացության վերջին դեպքը գրանցվել էր 2016թ. դեկտեմբերի 25-ին: «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերությունից ահազանգ էր ստացվել, որ ընկերության մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում գրանցվել է նորածնի, այնուհետև վերջինի մոր՝ 1990թ. ծնված Մարինե Իվանյանի մահը:

Լրահոս
0