ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի-Sputnik. Չնայած հանրապետության տարացքում ճանապարհները հիմնականում անցանելի են, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 26-35-րդ կմ-երին առկա է մերկասառույց:
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: