00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրեցի Կացինի «փեշակը» կամ մուրացկան լինելը` մասնագիտություն

© Sputnik / Armenuhi Mkhoyan Попрошайка Карен
Попрошайка Карен - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հարցազրույցի համար Կարենն ինձ կանչեց այնտեղ, որտեղ աշխատում է, ապա զգուշացրեց՝ հիմա աշխատանքի մեջ է, խնդրեց մի կողմ կանգնել ու չխանգարել` մինչև ավարտի:

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրիում Կարենին գրեթե բոլորը գիտեն, բայց քչերն են նրան անունով դիմում. շատերը Կացին են կանչում: Մականունը տարիներ առաջ տղաներից մեկն է կնքել, երբ դեռ 9 տարեկան էր, ու այդպես էլ Կացինը «կպել» է, բայց թե ինչո՞ւ, ասում է՝ չգիտի, կամ էլ չի ուզում խոստովանել:

Կարենը մուրացկան է: Ամեն օր առավոտյան շտապում է Գյումրու կենտրոնական հրապարակ՝ սբ. Յոթվերք եկեղեցու մոտ: Չի դժգոհում. հարսանիքներ միշտ կան, սովորական օրերին էլ «ողորմածներ» կգտնվեն, իսկ թե հանկարծ մեծահարուստ կամ մի պաշտոնյա այցելի Գյումրի, Կարենն առաջիններից է իմանում այդ մասին ու հնարավորությունը բաց չի թողնում:

© Sputnik / Armenuhi Mkhoyan Հարսանքավորների տված ողորմածությունը Կարենը հավասար բաժանում է կանգնած մուրացկաններին
Попрошайка Карен  - Sputnik Արմենիա
Հարսանքավորների տված ողորմածությունը Կարենը հավասար բաժանում է կանգնած մուրացկաններին

Կարենի հագուկապն առաջին հայացքից չի մատնում նրա զբաղմունքը. կոկիկ է, մոդայիկ հագուստով: Անկեղծանում է՝ սիրում է նորմալ հագնվել, իսկ մուրացկանությամբ զբաղվող մյուս տղաների վրա էլ խոսում է, որ փնթի են ու իրենց չեն նայում: Նաև սաստում է մոտակայքում կանգնած մուրացիկ կանանց՝ անպարկեշտ բառեր օգտագործելու համար:

Հարսանքավորների տված ողորմածությունը Կարենը հավասար բաժանում է կանգնած մուրացկաններին ու վստահեցնում՝ ինքը միշտ այդպես է վարվում:

Կարենն իր իրական ծնողներին չգիտի. 5 տարեկան էր, երբ Ասմարյան ամուսինները Նորքի մանկատնից որդեգրեցին ու տեղափոխեցին Գյումրի:

«28 տարի է՝ Գյումրիում եմ, ու նորմալ կյանք չեմ տեսել: Դպրոց ընդունվել եմ, բայց փախչում ու չէի գնում և այսպես դարձա թափառաշրջիկ ու մուրացկանությամբ զբաղվեցի,-պատմում է Կարենը՝ անկեղծանալով,- 8 տարեկանից սովորել եմ այս կյանքին, ու կյանքս այստեղ խորտակվեց»:

Որդեգիր ծնողները որոշ ժամանակ տեղյակ չեն եղել, թե ինչով է իրականում իրենց որդին զբաղվել: Երբ ճանապարհել են դպրոց, չեն էլ կռահել, որ որդին «ուսման» այլ ճանապարհ է իր համար ընտրել:

«Երբ 20 տարեկան դարձա, նոր իմացան, թե իրականում ինչով եմ զբաղվում: Նրանք մեղք չունեն, ինձ տանում էին դպրոց, իսկ ես փախնում ու մուրացկանություն էի անում»,- պատմում է Կարենը:

Հարցրի այն մեղադրանքի մասին, որով 7 տարի դատապարտվել է ազատազրկման՝ ՀՀ օրենսգրքի 104 հոդվածի համաձայն:

«Գլխիս սարքեցին, թե 8-10 գրամանոց ոսկե մատանու համար մարդ եմ սպանել։ Դա այդպես չէ: 24 տարեկան էի ու 7 տարի բանտ նստեցի: Ես ոչ մի բանից տեղյակ չեմ ՝ զոռով թղթեր ստորագրել տվեցին ու նստեցրին: 7 տարի նստեցի Արթիկում, Արթիկից` Կոշ, Կոշից` Սևան և այլն: Այսպես 7 տարին անցել եմ»,- պատմում է Կարենը՝ վստահեցնելով, որ 7 տարիների ստացած դասը իմաստուն է:

«Ահագին բան սովորեցի ու համակերպվեցի: 2 օր էր մնացել, որ ազատվեի գաղութից, պապաս մահացավ: Ազատվեցի, եկա ու այդպես էլ ծնողիս չտեսա»,-պատմում է այնպիսի վստահությամբ, որ հավատամ:

Բայց նույնիսկ այդ 7 տարին Կարենի համար դաս չեղավ. վերադարձավ ու նորից անցավ իր հին արհեստին. «Ինձ համար նոր կյանք ու ապագա չտեսա»:

Հարցրի՝ ինչո՞ւ այլ զբաղմունք չի ընտրում, ասենք՝ բանվորություն: Առանց վարանելու պատասխանեց՝ ոչ, ու անմիջապես սկսեց թվարկել այն բոլոր մարդկանց անունները, որոնք միշտ, ինչպես ինքն է ասում, իր թիկունքին են ու օգնում են. «Ես ոչ մեկի արածը չեմ ուրանա»:

33 տարեկան երիտասարդից հետաքրքրվեցի՝ ինչո՞ւ չի ամուսնանում ու ընտանիք չի կազմում:

«Այստեղ ես իմ ապագան չեմ տեսնի: Սիրած աղջիկ ունեի, թողեց-գնաց Ռուսաստան: Ես ինձ մենակ կարող եմ պահել, հետս էլ՝ տանը 80 տարեկան ծեր մորս, կին ու ընտանիք ինչպե՞ս պահեմ»,- ասաց Կարենը, ապա հպարտությամբ նշեց, որ օրվա ապրուստի հետ մեկտեղ թոշակ ու նպաստ են ստանում, ոչ մի պարտք չունի, նույնիսկ այս ցրտերին կարողանում է տան տաքությունը ապահովել, նոր հագուստ գնել ու նույնիսկ բջջային ամենավերջին հեռախոսներից է ապառիկ վերցրել և գումարն ամեն ամիս պարտաճանաչ մարում է:

Վերջում խոստովանեց, որ եթե այս խելքն լիներ այն ժամանակ, կսովորեր ու անգրագետ չէր մնա, մինչդեռ նույնիսկ տառերը չգիտի՝ միայն իր անունը գրել ու ստորագրել. « Էս խելքս էղներ՝ լավ կսովորեի ու բարեգործ կդառնայի»։

Կարենը հարցազրույցի ողջ ընթացքում չբաժանվեց իր ձեռքի փոքրիկ դրամապահոցից: Ասում է՝ «ղսմաթով» է: Փողը հավաքում է, որ Նոր տարվա մոտ բացի՝ հոր գերեզմանը սարքի:

Կյանքում արած իր սխալներն արդարացնու՞մ, թե իրոք անկեղծանում էր՝ դժվար է կռահել: Խոսում էր շատ վստահ ու առանց ինչ-որ մեկին մեղադրելու, բայց համոզված եմ՝ եթե նույնիսկ երազանքն իրականություն դառնա՝ մեկնի արտերկիր, էլի չի հրաժարվի իր այս «փեշակից»:

Русская версия

Լրահոս
0