ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ այսօր վերջապես մի դրական բան երևաց. սառը օդի լճացման հիմնական պատճառ հանդիսացող անտիցիկլոնը թուլանում է:
«Հունվարի 19-ին, 20-ին և 22-ին Թուրքիայի տարածքից Հայաստան կներթափանցեն տեղումնաբեր ցիկլոններ, ինչի արդյունքում շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Սուրենյանը:
Ըստ նրա` մոտեցող ցիկլոնի ուժը մեծ չէ, բայց ամեն դեպքում, գիտական նյութերի վերլուծությունները մեզ բերում են այն եզրակացության, որ այն որոշակի դրական ազդեցություն կթողնի Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտի քայքայման վրա:
«Բնականաբար այն միանգամից չի վերանա, բայց հունվարի 19-22-ին աստիճանաբար կնկատվի դրական տեղաշարժ»,- հայտնում է Սուրենյանը: