00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուղեկցող գայլն Արագած լեռան վրա

© Елена Шуваева-ПетросянВосхождение альпинистов на гору Арагац
Восхождение альпинистов на гору Арагац - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի հետ իր ճակատագիրը կապած գրող և լրագրող Ելենա Շուվաևա–Պետրոսյանը լրջորեն տարված է ալպինիզմով։ Իր նոթերում նա հիշում է լեռների վայրի բնակիչների հետ հանդիպման մասին պատմությունը։ Sputnik Արմենիան ներկայացնում է առաջին դրվագը։

Առաջին անգամ Արագած լեռան վրա ես հանդիպեցի իսկական գայլի, ավելի ճիշտ՝ դա էգ գայլ էր և նույնիսկ կերակրող։ Չորս հոգուց կազմված մեր խումբը որոշեց գիշերել վրաններում` Քարալիճի մոտ, որպեսզի առավոտյան ժամը հինգին բարձրանանք Հարավային գագաթ, իսկ հետո Հյուսիսային (4095 մետր)։

Հիշում եմ՝ ես անպայման ուզում էի բարձրանալ Հայաստանի ամենաբարձր գագաթը և նվիրել իմ վերելքը եղբորս 25-ամյակին։ Դա 2006թ-ի սեպտեմբերի սկիզբն էր։ Ես տափաստանի մարդ եմ, վերջերս էի Ռուսաստանից տեղափոխվել Հայաստան և առաջին անգամ էի հայտնվել լեռներում։

Գիշերն արթնացա ինչ-որ ձայներից. սարահարթը ցնցվում էր, տղաներն այս ու այն կողմ էին վազվզում և ինչ-որ բան քննարկում ինձ համար անհասկանալի հայերենով։ Ես գլուխս դուրս հանեցի վրանից ու հարցրի. «Ի՞նչ է պատահել»։

«Գայլը, գայլն է եկել»,- ասաց Արմանը, որն այս պատմության գլխավոր դերակատարներից մեկն էր դառնալու։ Այդ գիշեր ոչ մեկին չհաջողվեց քնել, դա իմաստ էլ չուներ։ Մենք խարույկ վառեցինք, ջուր տաքացրեցինք և թեյ պատրաստեցինք։ Էգ գայլը հեռվում կանգնել էր և հետևում էր մեզ։ Նա մենակ էր։ Միայնակ գայլը։

Նա այնքան էր հիշեցնում իմ կյանքի առաջին և վերջին շանը` Ամուրին։ Ընդ որում, Ամուրը հովվաշան և գայլի խառնուրդ էր։ Հայրս գնել էր նրան անտառապահից, երբ դեռ ձագ էր։ Ես երբեք չեմ վախեցել Ամուրից և մանուկ հասակում խաղացել եմ բակում նրա հսկողության տակ։

Նա մեծ էր` մոխրագույն ու դեղնավուն աչքերով։ Հաճախ էր հետևում, թե ես ինչպես եմ խաղում դրսում… Ամուրը քնքուշ շուն էր և թույլ էր տալիս ինձ հրել իրեն, գլորել, բարձրանալ իր վրա… Ես նրան այդպիսին եմ հիշում։

Николай Валуев купается в проруби на Крещение - Sputnik Արմենիա
Նիկոլայ Վալուևի և արջի «հայկական հանդիպումը»

Մի անգամ հայրս Ամուրին ժամանակավորապես տվեց քրոջը. նրա ամուսինն ինչ-որ տեղ է մեկնել, և Ամուրը պետք է հսկեր նրանց տնտեսությունը։ Ամուրը փախավ, վերադարձավ տուն։ Հայրս նրան կրկին տարավ հորաքույր Տայայի մոտ։ Այդ ժամանակ էլ ոչ մի շղթա չպահեց նրան. առավոտյան նա նստած էր մեր տան դարպասների մոտ ու սպասում էր, թե երբ ներս կթողնեն իրեն։ Երրորդ անգամ Ամուրը, պոկելով շղթան, չարացած հարձակվել էր հորաքույր Տայայի վրա… Հարևանը, ճիչերը լսելով, հրացանով կրակել էր Ամուրին։

Դա իմ կյանքի առաջին ողբերգությունն էր։ Ես` երեխա, որն իրեն հաճախ էր զգում միայնակ գայլուկի նման, (ծնողներս աշխատում էին, ինձ թողնում էին ծեր տատիկիս մոտ, իսկ նա հաճախ էր այցելում ընկերուհիներին) կորցրեցի ընկերոջս։ Ես այլևս երբեք շուն չունեցա։ Ավելի ճիշտ, մեր բակում տարբեր ժամանակահատվածներում տարբեր շներ են ապրել, ավելի հաճախ դրանք գերմանական և կովկասյան հովվաշներ էին, բայց ես չեմ հիշում նրանց անունները։

Արագածի գայլն ինձ հիշեցրեց Ամուրին։ Ես համոզված էի, որ նա չի կարող վատ բան անել։ Այդպես էլ պատահեց։ Որոշ ժամանակ անց նա մոտեցավ մեզ, իսկ հետո թողեց, որ Արմանը մոտենա իրեն։ Միայն Արմանը։ Նա կերակրեց գայլին։

Армянский гампр - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ են գամփռին հայկական գելխեղդ կոչում

Մենք այդ ժամանակ չգիտեինք, որ գայլին կերակրում էին Քարալիճի մոտ ապրող գիտնականները։ Չնայած դրան` գայլը թույլ տվեց, որ իրեն մոտենա մեզանից միայն մեկը, որին ինքն էր ընտրել։ Գայլը գռմռաց ինձ վրա` իգական սեռի միակ ներկայացուցչի։

Պարզվեց, որ գայլը կերակրող մայր էր, բայց դա չխանգարեց նրան, որ լուսաբացին մեզ հետ սար բարձրանա։ Նա մեզանից 100 մետր առաջ էր վազում, կանգ առնում, հետ նայում։ Մենք նույնիսկ մոռացել էինք, որ նա գիշատիչ է, ասես մեզ շուն ուղեկցեր։ Գայլն առաջինը հասավ Արագածի հյուսիսային գագաթ, սպասեց մեզ, հետո թաքնվեց։ Իջնելիս մենք մի քանի անգամ տեսանք նրան։

Վերջին անգամ, երբ մենք անցնում էինք Հարավային և Արևմտյան գագաթների միջև ընկած թամբով, այդտեղից երևաց Քարալիճը… Նա հեռացավ` կատարելով իր առաքելությունը։

Русская версия

Լրահոս
0