ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիի երկրպագուները սոցիալական ցանցերում տեղադրել են ԱՄՆ-ի «Գրեյսլենդ» կալվածքում երաժշտի 82-ամյակի միջոցառման ժամանակ արված մի լուսանկար։
Երաժշտի երկրպագուները պնդում են, որ լուսանկարում երևացող խոշոր և ալեհեր տղամարդը հենց Էլվիս Փրեսլին է, որը ծպտված ներկա է գտնվել իր ծննդյան տոնին։ Այսպիսով, լուրերն այն մասին, որ Էլվիս Փրեսլին 1977թ-ին չի մահացել և մինչև հիմա ողջ է, կրկին արդիական են։
Պաշտոնական վարկածով` Փրեսլին մահացել է 1977թ-ի օգոստոսի 16-ին, Մեմֆիսում, սրտային անբավարարությունից։ Նա 42 տարեկան էր։ Փրեսլիի շատ երկրպագուներ չեն հավատում արքայի մահվանը։
People think this photo is proof that Elvis Presley is still alive… https://t.co/SlDlezCkod pic.twitter.com/UFLGnljceK
— TheLADbible (@TheLadBible) 16 января 2017 г.
Նրանք համոզված են, որ Փրեսլին կեղծել է իր մահը, որպեսզի հեռանա շոու բիզնեսից և տրվի հոգևոր որոնումներին։ Նույնիսկ Փրեսլիի հուղարկավորությունից անմիջապես հետո նրա գերեզմանը պղծել են. երկրպագուները ցանկացել են համոզվել, որ Էլվիսն իսկապես մահացել է։