ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով լսումների 10-րդ փուլը մեկնարկել է այսօր, Ստամբուլում։ Այս մասին տեղեկացնում է «Ակօս» թերթը։
«Դինքի ընկերներ» կազմակերպության ներկայացուցիչները մինչև դատական նիստի մեկնարկը հավաքվել էին դատարանի մոտ։
Կազմակերպության անդամ Բյուլենթ Այդընը ասել է, որ չնայած Հրանտի մահից անցել է 10 տարի, եւ նա չկա, արդարություն նույնպես չկա։ Կազմակերպության անդամները տեղեկացրին, որ հունվարի 19-ին` Դինքի սպանության օրը, կհավաքվեն թերթի խմբագրության հին շենքի մոտ, որտեղ 10 տարի առաջ կրակել էին հայ գործչի վրա։