00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԱՊԿ-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպին

© Sputnik / Laura SarkisyanСовместное заседание СМИД, СМО и КССБ ОДКБ в Ереване
Совместное заседание СМИД, СМО и КССБ ОДКБ в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀԱՊԿ-ի քարտուղարությունն անդրադարձել է վերջին ժամանակաշրջանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վերաբերյալ ԶԼՄ-ների բազմաթիվ հրապարակումներին և նշել, որ դրանք «այնքան էլ օբյեկտիվ բնույթ չեն կրում, իսկ երբեմն չեն համապատասխանում իրականությանը»:

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ԶԼՄ-ներում մեծ ուշադրություն է դարձվել 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած միջադեպին: Այս մասին նշված է ՀԱՊԿ-ի կայքում։

Головной офис Республиканской партии Армении - Sputnik Արմենիա
Բորդյուժայի հայտարարությունը` կարմիր կամ դեղին քարտ Ադրբեջնանին

«ՀԱՊԿ-ի քարտուղարությունն ավելի վաղ տվել է Բորդյուժայի մեկնաբանության բովանդակության պարզաբանումը, որտեղ ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ կազմակերպության գլխավոր քարտուղարն առանձնակի տագնապ և լուրջ մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ զինված միջադեպը տեղի է ունեցել ՀԱՊԿ-ի անդամ պետության սահմանին: Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցին, ապա պետք է նշենք, որ ՀԱՊԿ-ի դիրքորոշումն արտացոլված է կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հայտարարության մեջ, որը 2016 թվականի հոկտեմբերի 14-ին ընդունվել է Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ)՝ Երևանում կայացած նստաշրջանում: Քարտուղարությունն իր աշխատանքում հետևողականորեն ու անշեղորեն հետևում է այդ դիրքորոշմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Միաժամանակ անթույլատրելի ենք համարում Բորդյուժայի պաշտոնաթողությունը 2016 թվականի դեկտեմբերի 29-ի միջադեպի վերաբերյալ մեկնաբանության հետ կապելը, քանի որ նրա՝ որպես ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի լիազորությունները լրացել են 2016 թվականի դեկտեմբերի 31-ին՝ պետությունների ղեկավարների որոշման համապատասխան, որն ընդունվել է 2015 թվականի դեկտեմբերին կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի Մոսկվայի նստաշրջանում»,- նշվում է փաստաթղթում:

Կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի նշանակման կապակցությամբ քարտուղարությունը ղեկավարվում է ՀԱԽ-ի նույն այն որոշումներով ու պետությունների ղեկավարների պայմանավորվածություններով, որոնք նրանք ընդունել են ՀԱԽ-ի՝ 2015 թվականի դեկտեմբերին Մոսկվայում կայացած նստաշրջանում, որոնցում, մասնավորապես, ասված է. «ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակումն իրականացնել երեք տարի ժամկետով, ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի ներկայացմամբ, կազմակերպության անդամ պետությունների քաղաքացիներից թվից, ռոտացիոն հիման վրա՝ ռուսական այբուբենի համաձայն նրանց անվանումների կարգով»:

«ՀԱՊԿ-ի քարտուղարությունը տեղեկություն չունի ընդունված որոշման մեջ կամ պայմանավորվածություններում որևէ փոփոխության մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ ՀԱՊԿ-ի քարտուղարությունը մտադիր է շարունակել արգասաբեր համագործակցությունը ԶԼՄ-ների հետ։ Քարտուղարությունը հորդորում է օբյեկտիվորեն լուսաբանել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեությանը վերաբերող իրադարձությունները:

 

Լրահոս
0