ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Այսօր՝ հունվարի 15-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նազարբեկյան 22 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակներից մեկում 3 երիտասարդի դի կա:
Shamshyan.com-ը հայտնում է, որ ավտոտնակում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենա: Մահացածերից 2-ը եղել են ավտոմեքենայում, մեկն էլ՝ հատակին: 3-ն էլ երիտասարդ տղաներ են:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք մահացել են շմոլ գազի հետևանքով, քանի որ ավտոտնակում ուժեղ հոտ էր տարածվել:
Մաշտոցի ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածներից 2-ը եղբայրներ են, իսկ մեկն էլ փրկարար էր աշխատում: