00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արարատյան դաշտի մառախուղը

© Sputnik / Asatur YesayantsТуман, Армения
Туман, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արդեն 20 օր Արարատյան դաշտն ու Երևանը զավթած ցուրտն ու մառախուղը չեն նահանջի նաև առաջիկա 5 օրերին: Դժգոհողները մեկ մխիթարանք ունեն. եթե դիմանանք ևս 20 օր, կհաղթենք ամենամառախլապատ Լոնդոնին:

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Նելլի Դանիելյան. Մառախլապատ ձմեռներն Արարատյան դաշտին հատուկ են՝ ուժեղ կամ թույլ, երկարատև կամ կարճ, բայց դրանք գրեթե ամեն տարի լինում են:

Гагик Суренян в пресс-центре Sputnik Армения - Sputnik Արմենիա
Առաջիկա 5 օրերին արգելափակող անտիցիկլոնի ուժը չի թուլանալու

Սա մասնագետների կարծիքն է, որի համար վկայակոչվում է նաև վիճակագությունը: Արարատյան դաշտը մառախլապատ ձմեռ է ունեցել նաև 1950, 1953 և 1956 թվականներին: Ընդ որում, ամենաերկարատևը՝1953-ին, երբ մառախուղը Երևանն ու Արաատյան դաշտը ծածկել է գրեթե ամբողջ ձմեռ՝ 90 օր:
Եթե այս հաշվարկով առաջնորդվենք, մառախուղին ու ցրտին դիմանալու դեռ 70 օր ունենք, քանի որ այսօր լրացավ երևանյան մառախուղի ուղիղ 20-րդ օրը:

Դեկտեմբերին Հայաստան եկած ու Արարատյան դաշտի ցածրադիր հատվածում հանգրվանած անտիցիկլոնը կարծես թե չի էլ շտապում հեռանալ: Ցածր վայրերում կուտակված՝ առավել մեծ խտություն և կշիռ ունեցող սառը օդը թույլ չի տալիս, որ Հայաստանի մնացած տարածքում ձևավորված տաք օդային զանգվածները գրավեն նաև Արարատյան դաշտն ու Երևանը:

Ի դեպ, հիդրոօդերևութաբանների այս մեկնաբանությանն այնքան էլ չեն հավատում որոշ բնապահպաններ, որոնք պնդում են, որ երևանյան մառախուղը Արարատյան դաշտում ավելացած ջրային բաց տարածությունների հետևանք է: Նրանց կարծիքով՝ մառախուղն առաջանում է վերջին տարիներին Արարատյան դաշտում սնկի պես աճած ձկնաբուծարանների ու արհեստական լճերի մակերևույթից գոլորշիացած մեծ քանակությամբ ջրերից:

Եթե այս տարի որպես մառախուղի հիմնական պատճառ մասնագետները նշում են ցուրտ օդային զանգվածների ներհոսքը, ապա անցյալ տարի ձմռանը, երբ ջերմաստիճանը Երևանում հիմնականում 0-ին մոտ էր, հունվարին մայրաքաղաքը դարձյալ հայտնվել էր մառախուղի մեջ: 2016թ-ի տաք մառախուղը նույնիսկ խանգարեց ռուս օդաչուներին «Էրեբունի» օդանավակայանում ուսումնական թռիչքներ իրականացնել:

Համեմատության համար նշենք, որ աշխարհի ամենամառախլապատ մայրաքաղաք Լոնդոնում մառախլապատ օրերի քանակը տարվա ընթացքում չի գերազանցում 45-ը: Փաստորեն, ևս 20-25 օր դիմանանք և կհաղթենք Լոնդոնին:

Русская версия

Լրահոս
0