00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նալբանդյան. «Հայաստանը գնահատում է Չինաստանի աջակցությունը»

© FacebookЭдвард Налбандян
Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հունվարի 14-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված համերգ՝ Չինաստանի Գանսյու պարի համույթի մասնակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Համերգին ներկա էին ՀՀ կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Երևանում հավատարմագրված դեսպաններ, մշակութային և հասարակական գործիչներ։ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, օգտվելով առիթից, շնորհավորել է բոլորին` անցած տոների և նաև բարեկամ չին ժողովրդին` գալիք չինական Նոր տարվա կապակցությամբ։

Чрезвычайный и полномочный посол Китая в Армении господин Тянь Эрлун - Sputnik Արմենիա
Հայաստանում Չինաստանի դեսպանը սիրեց ուրցով թեյը, տոլման և խորովածը

«Թեև մեր երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են քառորդ դար առաջ, սակայն հայ-չինական կապերն ունեն դարավոր արմատներ, որոնց մասին իրենց աշխատություններում գրել են դեռևս 5-րդ և 7-րդ դարերի մեր պատմիչները՝ Մովսես Խորենացին և Անանիա Շիրակացին: Եվ այսօր մեր երկու երկրները, հիմնվելով բարի կամքի, փոխադարձ հարգանքի վրա, շարունակում են զարգացնել միջպետական հարաբերությունները և համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ անցած 25 տարիների ընթացքում համատեղ հետևողական աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվել է հասնել զգալի ձեռքբերումների մեր երկկողմ հարաբերություններում: Հայաստանի և Չինաստանի միջև հաստատվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ընդլայնվում են առևտրատնտեսական կապերը։

«Հայաստանը և Չինաստանն արդյունավետ փոխգործակցում են միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ակտիվացել են նաև միջխորհրդարանական փոխանակումները և ապակենտրոնացված համագործակցությունը»,- ասել է արտգործնախարարը:
Նալբանդյանի խոսքով՝ Հայաստանը բարձր է գնահատում ՉԺՀ կառավարության կողմից տրամադրվող աջակցությունը՝ ուղղված մեր երկրի տարբեր ոլորտների զարգացմանն ու արդիականացմանը:

Նա նշել է, որ տարվա ընթացքում Չինաստանում նույնպես կազմակերպվելու են մշակութային տարաբնույթ միջոցառումներ՝ համերգներ, ցուցահանդեսներ, հոբելյանական նամականիշերի թողարկում:

Լրահոս
0