ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Պրեմիեր-լիգայի լավագույն խաղացողն է, իսկ Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն` «Ամսվա լավագույն գոլ» մրցանակակիր։
Մխիթարյանին այս մրցանակը տրվեց դեկտեմբերի 26-ին «Սանդերլենդի» դարպասին հասցրած գնդակի համար։ Ավելի վաղ երկրպագուները ևս Մխիթարյանի այս` «կարիճի հարված» գոլը համարել էին լավագույնը` դեկտեմբերին խփած գոլերի թվում։