ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Լոռու մարզի Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը շարունակում է բաց լինել միակողմանի է, հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:
Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Աշտարակ-Ապարան, Աշտարակ-Թալին, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Մալիշկա-Արենի ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Եղվարդ, Աբովյան, Չարենցավան քաղաքներում առկա է մառախուղ, Եղեգնաձորի տարածաշրջանում՝ ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: