Տիգրան Գևորգյան
Հյուպատոսի խոսքով` Սիրայի Արաբական Հանրապետության կառավարությունն ընդունել է Հալեպի վերականգման ծրագիր, որը բաղկացած է 2 փուլից։
«Սրան զուգահեռ գոյություն ունի նաև հայկական իշխանության մշակած ծրագիր, որը վերաբերում է հայկական, բուն ազգային հաստատություններին։ Դրանք վերականգնվելու են ողջ հայության աջակցությամբ»,- ասաց Գևորգյանը:
Նրա խոսքով՝ Արամ Ա կաթողիկոսը, Հալեպ այցելելով, 2017թ.-ը հռչակել է Հալեպի վերականգման տարի։
Ստեղծվելու է մի հիմնադրամ, որը աշխարհի բոլոր կողմերում բնակվող հայության աջակցությամբ կվերականգնի Հալեպի հայկական բոլոր կառույցները։