00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:47
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախը ռազմական գործողությունների թատրոն չէ

© Sputnik / Asatur Yesayants“Новогодняя комедия в стихах” в исполнении любительского театра из Степанакерта в театре им. Станиславского
“Новогодняя комедия в стихах” в исполнении любительского театра из Степанакерта в театре им. Станиславского - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ստեփանակերտի «Թափառող շուն» արտ–ստուդիան երևանյան հանդիսատեսին գերել է բանաստեղծական բեմադրություններով ու կենդանի խաղով։ Երիտասարդ թատրոնն իր առաջին հյուրախաղերն անցկացնում է Երևանում։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի համալսարանին առընթեր գործող «Թափառող շուն» արտ-ստուդիան Երևան է եկել միանգամից երկու բեմադրությամբ` «Ձմեռ պապը գալիս է կեսգիշերին և երկու անգամ» և «Նավը, որի վրա իրականանում են սիրո մասին երազները» երաժշտական-բանաստեղծական ներկայացումներով։ Երկրորդը բեմադրվել է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» պատմվածքի, Լորկայի. Հիմենեսի և Մաչադոյի պոեզիայի հիման վրա։

Թատերախումբը, որը փետրվարին կդառնա 4 տարեկան, առաջին անգամ է հյուրախաղեր անցկացնում։ Կարճ ժամանակահատվածում դերասանները կարողացել են նվաճել ոչ միայն ստեփանակերտցի, այլև երևանցի հանդիսատեսի համակրանքը։

«Հիացրեց ռուսերենի մաքրությունն ու սիրողական թատերախմբի դերասանական խաղը։ Դերասանները կարողացան ցրել Ղարաբաղի հետ կապված տխուր պատկերացումները»,- Sputnik Արմենիայի թղթակցին ասաց ներկայացմանը ներկա Միխայիլը։

2016 թ-ին, երբ արցախյան հակամարտությունն ավելի սրվեց, թատերախումբը բաժանվեց երկու խմբի` տղաները մեկնեցին սահման, իսկ աղջիկները Մաշտոցի համալսարանին կից մամուլ կենտրոն բացեցին, որն օգնեց այդ ընթացքում Ստեփանակերտ ժամանած լրագրողներին։

© Sputnik / Asatur Yesayants«Թափառող շուն» արտ-ստուդիայի ներկայացումը Ստանիսլավսկու անվան թատրոնում
«Թափառող շուն» արտ-ստուդիայի ներկայացումը Ստանիսլավսկու անվան թատրոնում - Sputnik Արմենիա
1/4
«Թափառող շուն» արտ-ստուդիայի ներկայացումը Ստանիսլավսկու անվան թատրոնում
© Sputnik / Asatur Yesayants«Թափառող շուն» արտ-ստուդիայի ներկայացումը Ստանիսլավսկու անվան թատրոնում
«Թափառող շուն» արտ-ստուդիայի ներկայացումը Ստանիսլավսկու անվան թատրոնում - Sputnik Արմենիա
2/4

3/4

4/4

Թատերախումբը 25 անդամ ունի, որոնք տարբեր տարիք ու մասնագիտություններ ունեն։

Ղարաբաղի փրկարար ծառայության աշխատակից Ալեքսանդրը խոստովանում է, որ ինքն է խնդրել բեմ դուրս գալ, որովհետև թատրոնն օգնում է պոկվել պատերազմական կյանքից, ինչպես նաև կատարելագործվել։ Չորս տարվա ընթացքում թատրոնը հասցրել է ութ ներկայացում բեմադրել և հյուրախաղերի մեկնել առանց կողմնակի ֆինանսավորման։

Այսօր պոեզիայի թատրոնը հազվադեպ երևույթ է, և ոչ բոլորը երկրները կարող են պարծենալ թատերական այդ ուղղության առկայությամբ։

«Ստեփանակերտում մեզ շատ են սիրում և անհամբերությամբ են սպասում մեր պրեմիերաներին։ Հյուրախաղերը նոր շունչ էին մեզ համար, նոր հանդիսատես ու նոր բեմ, ինչը թույլ է տալիս արժևորել մեր հնարավորություններն ու հասկանալ, թե որ ուղղությամբ է պետք շարժվել»,- ասաց թատրոնի սցենարիստ և բեմադրող ռեժիսոր Ժաննա Կրիկորովան, որը նախկինում ուսուցիչ ու լրագրող է եղել։

© Sputnik / Asatur YesayantsԺաննա Կրիկորովա
Жанна Крикорова - Sputnik Արմենիա
Ժաննա Կրիկորովա

Պոեզիայի թատրոն ստեղծելու միտքը հենց նա է հղացել։ Վերջին տարիներին Ժաննան բարձր պաշտոններ է զբաղեցնում, սակայն իր մտահղացումն իրականացնելու համար լիովին նվիրվել է «Թափառող շանը»։

Թատրոնի անվանումը կապված է 20-րդ դարում Պետերբուրգում հայտնի «Թափառող շուն» գեղարվեստական-դերասանական կաբարեի և առաջին ներկայացման հետ, որը կոչվում էր «Թափառող շան նկուղը»։

Թատերախումբը երազանք ունի` մասնակցել Սիրողական թատրոնների փառատոնին, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում։

«Անցյալ տարի մենք փառատոնին ներկայացնելու հայտ ներկայացրեինք, բայց ապրիլյան պատերազմը սկսվեց, և բոլոր տղաները սահման մեկնեցին։ Փառատոնի ընտրական փուլի համար ուղարկեցինք մեր փորձի տեսանյութը, սակայն, ցավոք, չընդգրկվեցինք ցուցակում»,- ասաց Կրիկորովան։

Թեև թատերախումբը փառատոնի հիմնական ցուցակում չընդգրկվեց, սակայն դարձավ պաշտոնական հյուրերից մեկը։ Ղարաբաղի ամենապոետիկ թատրոններից մեկը զենքը վայր դնելու մտադրություն չունի և պատրաստվում է նոր հայտ ներկայացնել այս տարվա փառատոնին մասնակցելու համար։

Русская версия

Լրահոս
0