00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆիննախն արձագանքում է ԱՎԾ-ի արձագանքին

© Sputnik / Asatur YesayantsМинистерство финансов Армении
Министерство финансов Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ֆինանսների նախարարությունն արձագանքել է Ազգային վիճակագրական ծառայության ներկայացուցչի՝ այսօրվա ասուլիսում հնչեցրած որոշ հայտարարություններին:

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. ՀՀ ֆինանսների նախարարությունը մեկ անգամ ևս փաստում է՝ գյուղատնտեսության ոլորտում այս տարի կառավարության փոփոխությունից հետո գրանցված անկումը չունի տնտեսագիտական որևէ հիմնավորվածություն:

Մամուլում տեղ են գտել մի շարք հրապարակումներ, որտեղ ֆինանսների նախարարի կողմից տարեվերջյան ասուլիսում հնչեցրած թվային ցուցանիշները և դրա վերաբերյալ մեկնաբանությունները կասկածի տակ են դրվել կամ այլ կերպ են ներկայացվել: Ֆինանսների նախարարությունն այս առումով ևս մեկ անգամ պարզաբանում է.

Фрукты - Sputnik Արմենիա
Գյուղնախարարության ճտերն աշնանն են հաշվում

«Ֆինանսների նախարարի հնչեցրած տնտեսական ակտիվության և տնտեսական զարգացումների ցուցանիշների համար հիմք են հանդիսացել ՀՀ ԱՎԾ պաշտոնական հրապարակումները. այսպես՝ նշվել է, որ գյուղատնտեսության թողարկման ծավալները 2016 թվականի օգոստոսին գրանցել են 9.8 % աճ (օգոստոսը՝ նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ), այնուհետև դիտվել են կտրուկ անկումներ. սեպտեմբերը՝ սեպտեմբերի նկատմամբ շուրջ 20 % անկում, հոկտեմբերը՝ հոկտեմբերի նկատմամբ շուրջ 30 % անկում: Ընդ որում նշված միտումների պարագայում նկատվել են նաև գյուղմթերք արտադրողների իրացման գների անկումներ:

Այսպիսի զարգացումը, եթե պայմանավորված լիներ բացառապես տնտեսական գործոններով, ապա հաշվի առնելով գյուղատնտեսության ճյուղի մրցակցային վիճակը և դա հավաստող նախորդ տարիների օրինաչափությունները, պետք է, որ ականատեսը լինեինք ճյուղի թողարկման գների հակառակ միտմանը՝ աճին:

Սակայն գյուղատնտեսության ճյուղում հունվար-նոյեմբեր ամիսներին —6,2 % անկման պարագայում դիտվել է նաև ճյուղի իրացման գների ինդեքսի —2 % անկում, որի համար էլ տնտեսագիտական՝ այդ թվում նաև սեզոնի տեղաշարժով պայմանավորված հիմնավորվածություն հնարավոր չէ ներկայացնել»:

Ստորև ներկայացնում ենք գյուղատնտեսության թողարկման իրական աճի իրացման գների ցուցանիշները 2012-2015թթ համար և 2016 թվականի ամիսների համար (հիմքը՝ ՀՀ ԱՎԾ պաշտոնական տվյալները):

© Минфин РАԳյուղատնտեսության թողարկման իրական աճը և իրացման գների փոփոխությունը 2012-2016թթ
График Министерства Финансов РА - Sputnik Արմենիա
Գյուղատնտեսության թողարկման իրական աճը և իրացման գների փոփոխությունը 2012-2016թթ

Հիշեցնենք, երբ 2016թ-ին ՀՀ տնտեսությունն աճ չգրանցեց, ֆինանսների նախարար Վարդան Արամյանն իր տարեվերջյան ասուլիսում հայտարարեց, որ պատճառը գյուղատնտեսության գրանցած մինչև 30%-անոց անկումն էր: Կառավարությունը գյուղատնտեսության անկումը սխալ հաշվարկի արդյունք որակեց, իսկ ԱՎԾ նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը բացառեց սխալի հնարավորությունը:

© Минфин РАԳյուղատնտեսության թողարկման իրական աճը 2016թ ամիսներին, %, աճողական
График Министерства Финансов РА - Sputnik Արմենիա
Գյուղատնտեսության թողարկման իրական աճը 2016թ ամիսներին, %, աճողական
Լրահոս
0