ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պահպանել է 86-րդ տեղը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում։ Հունվարի 12-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը։ Հայաստանը 86-րդ հորիզոնականում է, Ադրբեջանը` 90-րդ, հարևան Վրաստանը զբաղեցնում է 121-րդ հորիզոնականը։ Ռուսաստանը ՖԻՖԱ-ի աղյուսակում 56-րդ հորիզոնականում է։
ՖԻՖԱ, վարկանիշային աղյուսակ.
1. Արգենտինա — 1634 միավոր
2. Բրազիլիա — 1544
3. Գերմանիա — 1433
4. Չիլի — 1404
5. Բելգիա — 1368
6. Կոլումբիա — 1345
7. Ֆրանսիա — 1305
8. Պորտուգալիա — 1229
9. Ուրուգվայ — 1187
10. Իսպանիա — 1166
Աշխարհի առաջնություն 2018-ի շրջանակներում Հայաստանի հավաքականի հաջորդ հանդիպումը Ղազախստանի հավաքականի հետ է, 2017թ.-ի մարտի 26-ին։
Версия материала на русском языке