ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ուսումնասիրել և եռամսյա ժամկետում կառավարության աշխատակազմին ներկայացնել «ՀՀ էներգետիկ համակարգի` մինչև 2036 թվականի զարգացման ուղիները ծրագրում» անհրաժեշտ փոփոխություններ կատարելու առաջարկություն։ Նպատակը նվազագույն գներով էլեկտրաէներգիայի արտադրությունն է։
«Հաշվի առնելով ՀՀ տնտեսության զարգացման միտումները, համաշխարհային շուկայում վառելիքի գների փոփոխության տենդենցները, դեպի Իրան ու Վրաստան էլեկտրահաղորդման հզորությունների կառուցման ուղղությամբ էլեկտրաէներգետիկ համակարգում իրականացվող լայնածավալ ներդրումները` պետք է ունենալ հստակ ծրագիր, թե ինչպես ենք առաջ գնում»,-ասաց վարչապետը։
Նա հայտնեց, որ հանձնարարականի հիմքում ընկած է նաև էներգետիկ անվտանգությունը։