Երևան, 12 հունվարի-Sputnik. Վարչապետը նպատակ ունի այս տարի պետական բյուջե մուտքագրվող շահաբաժիններն էականորեն ավելացնել։
«Եռամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ պետական գույքի վարձակալության գործընթացի արդյունավետության բարձրացման վերաբերյալ` նպատակ ունենալով վարձակալությունից պետական բյուջեի էական ավելացում և ծառայությունների մատուցման որակի բարելավում»,- ասաց վարչապետը։
Իսկ երկշաբաթյա ժամկետում նա հանձնարարեց կառավարության աշխատակազմին ներկայացնել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի, բաժնեմասերի մասնավորեցման, պետական գույքի օտարման ցանկը։