ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Լեհաստանի Բիդգոշ քաղաքից ոչ հեռու՝ Պավլուվեկ գյուղում, Հայաստանի 2 քաղաքացու են ձերբակալել, որոնց անունները չի նշվում: Ըստ տեղական Express Bydgoski պարբերականի՝ նախկինում նույնպես նրանց բռնել են մաքսանենգ ալկոհոլի և ծխախոտի պատճառով:
Այս անգամ նրանց բռնել են մաքսային ծառայության աշխատակիցները, տոնական օրերին մանրածախ առևտրի ստուգումների շրջանակում:
Մոտենալով նախապես թիրախավորած տանը՝ նրանք տեսել են, թե ինչպես է 29 տարեկան տղամարդը հոր հետ ավտոտնակում թեթև մարդատար մեքենայից տուփեր դուրս բերում:
Պարզվել է, որ նրանց մոտ 29 հազար տուփ առանց ակցիզի բելառուսական և ռուսական ծխախոտ կա՝ ավելի քան 385 հազար զլոտի (93 հազար դոլար) ընդհանուր արժողությամբ: Իրավախախտներին մինչև 3 տարվա ազատազրկում կամ տուգանք է սպառնում:
Նյութի ռուսերեն տարբերակը