00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարուքյան. Հայաստանի 3–րդ քաղաքի ապագան չի կարող չհուզել վարչապետին

Բաժանորդագրվել
Վանաձորում հոկտեմբերին անցկացված ընտրություններում «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները պայմանավորվեցին, որ քաղաքապետ ընտրեն «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Քրիստ Մարուքյանին: Հայտնի է, որ փակ քվեարկությամբ քաղաքապետ դարձավ Հանրապետականի թեկնածուն:

Գոհար Սարգսյան-Sputnik

Թեմայի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ:

-Պարոն Մարուքյան, Դուք դիմում եք ներկայացրել ՀՀ կառավարությանը: Հիմնական նպատակը ո՞րն է։

Նպատակն այն է, որ 3 ամիս անընդմեջ ավագանու նիստեր չեն գումարվում, խախտվում է տեղական ինքնակառավարման մասին օրենքը և Վանաձորի՝ տեղական ինքնակառավարմանը մասնակցելու և տեղական ինքնակառավարման մարմին ունենալու իրավունքը:

Людмила Саркисян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ժողովուրդը բորբոքված է. Գյումրիում ու Վանաձորում դաժան պայքար է լինելու

Դա է պատճառը, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք ենք առաջարկում: Այս պահին միակ ելքն այն է, որ կառավարությունն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կիրառի նշված նորմը և նոր ընտրություններ նշանակի Վանաձոր քաղաքում։ Մյուս ելքը, որ կար, հրաժարական ներկայացնելն էր, բայց նրանց թեկնածուն ասում է, որ չի ներկայացնի հրաժարական։ Միակ տարբերակը, որ մնում է՝ պետք է կառավարությունը կրճատի լիազորությունների շրջանակը։

-Կառավարությունն օրենքով կարո՞ղ է կրճատել այդ լիազորությունների ժամկետը։

Հիմա կարող է կրճատել ու նշանակել արտահերթ ընտրություններ։

-Դուք հավատու՞մ եք, որ Ձեր դիմումին ընթացք կտրվի, թե՞ թերահավատորեն եք մոտենում այս հարցին` հաշվի առնելով, որ վարչապետը ՀՀԿ անդամ է։

Ես մինչև չտեսնեմ, որ մերժել են, չեմ կարող ասել, որ կմերժեն։ Իսկ վարչապետը եկել է, որ ռեֆորմներ անի մեր երկրում և փոփոխություններ բերի, դրա համար պետք է տեսնենք, թե ինչ տեսլական ունի։ Հայաստանի 3-րդ քաղաքի ապագան չի կարող չհուզել վարչապետին։ Հետևաբար, կառավարությունն ունի լծակ` այն կիրառելու ի շահ Վանաձորի։

-Ինչպե՞ս կմեկնաբանեք այն իրավիճակը, երբ 19 ձայնով փակ քվեարկություն է ընթանում։

Референдум по Конституционным реформам в Армении - Sputnik Արմենիա
ՏԻՄ ընտրությունը՝ մի կաթիլ մեղրի տարբերակով կրիմինալ

Դա պետք է մեկնաբանեն նրանք, ովքեր ճնշել են մարդկանց, պարտադրել խախտել իրենց քաղաքական պայմանավորվածությունը։ Եթե գործարք կա կնքած այդ մարդկանց հետ, ուրեմն թող նրանց հրավիրեն նիստերի ու վերջ տան ճգնաժամին։ Իսկ եթե գործարք չկա՝ ճնշել են ու միանգամյա քվեարկություն պարտադրել մարդկանց։ Ես չեմ կարող ստուգել և իմանալ, դրա համար իրավապահ մարմիններ կան, թող ստուգեն։

-Քրիստ Մարուքյանը Ձեր եղբայրն է. սա նպաստավոր հանգամա՞նք է պայքարի շարունակականության համար։

Ով ուզում է լինի թեկնածուն։ Այստեղ քաղաքական խնդիր է, ոչ թե եղբայրների ու բարեկամների։

-Տեղյա՞կ եք` ինչ ժամկետում պետք է կառավարությունը Ձեր դիմումին ընթացք տա։

Վարչարարության հիմունքով, կարծում եմ` շուտ կպատասխանեն, չեմ կարծում, որ ամիսներ ձգվի։

Լրահոս
0