Կարեն Չիլինգարյան
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը վստահեցնում է` գազի, էլեկտրաէներգիայի և ջրի սակագների փոփոխությունը սպառողական գների փոփոխությունների չի հանգեցնի:
«Դա անշուշտ դրական է, և որոշ օգուտ կտա, օրինակ` գազի դեպքում 100 խորանարդի համար 700 դրամի խնայողություն կլինի: Բայց դա այն գումարը չէ, որ սպառողը կարողանա որևէ էական ծախս անել՚,- ասաց Չիլինգարյանը՝ հավելելով, որ դրականն այն է, որ սակագներն այս տարի, ի տարբերություն նախորդների, գոնե չեն թանկացել: