ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Նշված հասցե են ժամանել Վաղարշապատի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատը, որոնք Վաղարշապատի ոստիկանների հետ բացել են տան դուռը և այնտեղ կնոջ և տղամարդու, ինչպես նաև անչափահաս աղջկա դիեր հայտնաբերել։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են 27-ամյա Հրաչյա Բաղդասարյանը, 20-ամյա Աննա Միսակյանը և 4-ամսական Ասյա Բաղդասարյանը։
Ավելի ուշ նույն շենքի մեկ այլ բնակարանում մահացած տղամարդու են հայտնաբերել:
ՀՀ ԱԻՆ են ահազանգել տղամարդու հարևանները, որոնք նկատել են բնակարանից դուրս եկող ծուխը: Պարզվել է, որ մահացածը շենքի բնակիչ 46-ամյա Գագիկ Դավթյանն է:
Նյութի ռուսերեն տարբերակը