00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բանակը սպասում է. Հայաստանում մեկնարկեց ձմեռային զորակոչը

© Sputnik / Asatur YesayantsЗимний призыв в армию 2017, Ереван. Жеребьевка
Зимний призыв в армию 2017, Ереван. Жеребьевка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրապետական զորակոչը սկսվեց «Սարդարապատ» հուշահամալիրում Հայաստանի պաշտպանության նախարարի ելույթով և շարունակվեց Երևանի կենտրոնական հավաքակայանում:

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik, Դավիթ Գալստյան. Հայաստանի զինված ուժերը սպասում են նորակոչիկներին, որոնց առաջին խումբն այսօր հավաքվել է Երևանի կենտրոնական զինկոմիսարիատում:

Այստեղ նրանց սպասում է բժշկական հետազոտություն, համազգեստի բաժանում (նորամուծություններից մեկը), ինչպես նաև վիճակահանություն, որով կորոշվի ծառայությունն անցկացնելու վայրը:

© Artsrun Hovhannisyan Ձմեռային զորակոչ 2017-ի մեկնարկը՝ Սարդարապատից
Зимний призыв в армию 2017 года стартовал из Сардарапата - Sputnik Արմենիա
Ձմեռային զորակոչ 2017-ի մեկնարկը՝ Սարդարապատից

Սպաներին հետաքրքրում է նորակոչիկների երկրորդ քաղաքացիության, դատվածության, կրթության առկայությունը, նրանց ընտանեկան դրությունը և դաջվածքները (բանակում արգելված է դաջվածք անել):

Սակայն զորակոչիկներին և նրանց ծնողներին այս փուլում ավելի շատ հետաքրքրում է, թե որտեղ է անցնելու ծառայությունը: Ապագա զինվորներն իրենք են քաշում զորամասի համարը, ոմանք (անավարտ բարձրագույն կրթություն ունեցողները)՝ երկու անգամ, քանի որ առջևում նրանց սպասում է ուսումնական փուլը:

Հայացք ներսից

Հենց այնտեղ են վերջին հրահանգները տալիս պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:

«Մեզ հերթական անգամ զարմացրեց մեր տղաների տրամադրվածությունը, և մենք խոստացանք, որ անհրաժեշտ ամեն ինչ կանենք, որպեսզի նրանք զգան փոփոխությունները, որոնք թույլ կտան ծառայություն անցնել ավելի հարմարավետ պայմաններում», — լրագրողներին ասաց Վիգեն Սարգսյանը:

© Sputnik / Asatur YesayantsՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը՝ Կենտրոնական զինվորական հավաքակայանում
Виген Саргсян в сборном пункте  - Sputnik Արմենիա
ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը՝ Կենտրոնական զինվորական հավաքակայանում

Նա նշեց, որ փոփոխություններից է զինկոմիսարիատում համազգեստի հանձնումը, ինչը կարևոր է զորակոչիկների հարմարության համար:

Ի պատասխան որոշ ծնողների դժգոհությունների՝ կապված բժշկական ստուգման հետ, նախարարը նշեց, որ բանակին պետք են առողջ զինվորներ:

«Մյուս կողմից, բանակում առանձին մոտեցում է ցուցաբերվում զինվորներին, որոնք պիտանի չեն շարային ծառայության համար և առողջական պատճառներով այլ սահմանափակումներ ունեն», — ասաց Սարգսյանը՝ նշելով, որ բժշկական հանձնաժողովները փորձում են մանրամասն ուսումնասիրել նորակոչիկների առողջական վիճակը:

Նրա խոսքով՝ զինվորների առողջության նկատմամբ ուշադրությունը չի սահմանափակվում զորակոչային հանձնաժողովով, այլ անցկացվում է նաև ծառայության ընթացքում:

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն իր հերթին նշեց, որ բանակում յուրաքանչյուր պաշտոն սահմանափակումներ ունի՝ կապված առողջական վիճակի հետ: Հակոբյանը պատասխանեց նաև բոլորին հետաքրքրող մեկ այլ հարցի. զինվորները մարտական հերթապահություն կիրականացնեն ուսուցումից վեց ամիս հետո միայն: Նրա խոսքով՝ ստեղծվել են բոլոր պայմանները վիճակահանության այն արդար անցկացման համար: «Ծնողները կարող են հետևել վիճակահանությանը: Պաշտպանության նախարարությունը և գլխավոր շտաբը վճռական են տրամադրված այս հարցում, որպեսզի արդարության սկզբունքը պահպանվի և զորակոչիկը ծառայի այն զորամասում, որի համարը քաշել է», — ասաց Հակոբյանը:

Հայացք դրսից

Նորակոչիկները բավական լավատեսորեն էին տրամադրված: 18-ամյա Վիգենը՝ Մասիսից ասաց, որ տրամադրությունը բարձր է, բարոյապես պատրաստ է ծառայության: Նրա 16-ամյա եղբայրը նույնպես պատրաստվում է ծառայել բանակում:

«Տրամադրությունս բարձր է և, կարևոր չէ, թե ուր կընկնեմ: Իհարկե, հարմար կլինի, եթե տանը մոտ լինեմ, բայց այդքան կարևոր չէ: Ծառայությունից հետո շատ բան է փոխվում, բայց առայժմ չգիտեմ, թե հատկապես ինչ (ժպտում է)», — ասաց Վիգենը:

© Sputnik / Asatur YesayantsՁմեռային զորակոչ 2017
Зимний призыв в армию 2017, Ереван - Sputnik Արմենիա
Ձմեռային զորակոչ 2017

Էդգարն ընտանիքի միակ որդին է: Նա համոզված է, որ ծառայությունը նորմալ կանցնի՝ անկախ զորամասի վայրից:

«Ծառայությունը տղամարդու համար է, յուրաքանչյուրը պետք է ծառայի, դա լավ բան է», — համոզված է Էդգարը:

Մի սենյակ այն կողմ, որտեղ վիճակահանության սպասումով նստած են նորակոչիկները, հավաքվել են նրանց ծնողները: Երևանցի Վոլոդյա պապիկը ճանապարհում է թոռնիկին, ասում է, որ հանգիստ է նրա համար:

«Ամենակարևորը, որպեսզի խաղաղություն լինի, որ ինչպես գնում են, այնպես էլ վերադառնան: Կարևոր չէ, թե որտեղ կծառայի, գլխավորը, որպեսզի խաղաղ լինի», — ասաց Վոլոդյան:

Երկու որդիների հայր Նիկողայոսը բանակ է ճանապարհում առաջին որդուն, հաջորդ տարի նա կճանապարհի կրտսերն որդուն: Ասում է, որ հիանալի տրամադրություն ունի:

«Մեծ ուրախությամբ ենք ճանապարհում: Մաղթում եմ՝ երկիրը խաղաղ ապրի, իսկ նրանք ծառայեն մեզ և պետության համար: Ինձ համար ամենագլխավորը խաղաղությունն է», — ասաց Նիկողայոսը:

Նա չի վախենում հեռավորությունից, ասում է, որ հայոց երկրի տարբեր անկյուններում է եղել, այցելել ազգականներին, որոնք ծառայել են բանակում: Նրա խոսքով՝ որդին նույնպիսի տրամադրություն ունի և ոչնչից չի վախենում:

© Sputnik / Asatur YesayantsՁմեռային զորակոչ 2017
Зимний призыв в армию 2017, Ереван - Sputnik Արմենիա
Ձմեռային զորակոչ 2017

Կանայք ավելի զգացմունքային են և անհանգստանալով սպասում են վիճակահանությանը, ինչպես նաև որդիների ծառայության մասին ցանկացած նորության: Որոշ ծնողներ զրուցում են գլխավոր շտաբի ղեկավարի հետ, որը փորձում է հանգստացնել նրանց:

«Ուժեղ եղեք, լավ կծառայեն, խաղաղություն կլինի…», — լսվում է նրա խոսքից մի հատված:

Նյութի ռուսերեն տարբերակը

 

Լրահոս
0