ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ: Այս մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի ՊԲ մամուլի ծառայությունը:
«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանել են խիստ անհրաժեշտության դեպքում` և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Ադրբեջանը նախօրեին հայ դիրքապահների ուղղությամբ արձակել էր ավելի քան 350 կրակոց և հյուսիսային ուղղությամբ կիրառել նաև ենթափողային նռնականետ (2 արկ):