ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում առկա է մառախուղ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը մամուլի ծառայությունը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: