Գաղտնիք չէ, որ 2017 թվականի խորհրդանիշը Աքաղաղն է: Այս կապակցությամբ Sputnik Արմենիան ընտրել է շու բիզնեսի առավել վառ ներկայացուցիչների՝ պարզելու համար, թե ինչպես են նրանց վրա ազդել Աքաղաղին բնորոշն բնավորության գծերը: Արևելյան հորոսկոպի համաձայն` այս համաստեղության տակ ծնված մարդիկ տարբերվում են իրենց ագրեսիվությամբ և շիտակությամբ: Սակայն նրանց անկեծղությունն ու էքսցենտրիկությունը միայն արտաքին դրսևորումներ են, իրականում նրանք ավելի խորն են: Նրանց մեջ, միաժամանակ, առկա են հեգնանքն ու զգայունությունը, համարձակությունն ու համեստությունը, գոռոզությունն ու դիմացինին հասկանալու կարողությունը: Հաղթանակներն ու ձեռքբերումները «աքաղաղների» կյանքի անբաժանելի մասն են կազմում: Որևէ որոշում ընդունելուց հետո նրանք այլևս հետ չեն նահանջում և իրագործում այն մինչև վերջ:
1. Բեյոնսե
Ամերիկայի փոփ-աստղ Բիյոնսե Նոուլզը ծնվել է 1981 թվականին, որի խորհրդանիշն է Մետղական Աքաղաղը: Նա սկսեց երգել դեռ վաղ տարիքից, իսկ այսօր արդն 20 «Գրեմի» ունի, ինչպես նաև համարվում է մոլորակի ամենահարուստ ու ազդեցիկ կանանցից մեկը: R'n B' ժանրում հանդես եկող երգչուհին աքաղաղի հետ նմանությունն ապացուցում է ոչ միայն իր էպատաժային կերպարով և ապշեցնող զգեստներով, այլև նպատակասլացությամբ և աշխատասիրությամբ:
2. Jay-Z
Որքան էլ տարօրինակ լլինի, սակայն Բիյոնսեի ընտրյալը` աշխարհահռչակ ռեփեր և պրոդյուսեր Jay-Z-ը, նույնպես ծնվել է Աքաղաղի տարում: Իր կնոջից 12 տարի մեծ լինելով, «Գրեմի» մրցանակի բազմակի հաղթողը ծնվել է 1969 թվականին` Երկրային Աքաղաղի տարում: Նա ռեկորդ սահմանեց մենակատարների շարքում. նրա 13 ալբոմը գլխավորեց Billboard 200-ը: Հայտնի է, որ Jay-Z-ի կատարողական ոճը գրեթե ամբողջությամբ հիմնված է եղել էքսպրոմտի վրա: Բնութագրելով մարդկանց, որոնք ծնվել են Աքաղաղի տարում, ասում են, «որ նրանք ասում են այն, ինչ մտածում են»: Այս արտահայտությունը մեծապես բնորոշում է Jay-Z-ին:
3. Նատալի Փորտման
Հրեական ծագում ունեցող ամերիկացի աստղ Նատալի Փորտմանը, որը հայտնի էր դարձել դեռ վաղ տարիքում Լյուկ Բեսոնի «Լեոն» ֆիլմում մարմնավորած Մաթիլդայի դերով, նույնպես ծնվել է աքաղաղի համաստեղության տակ` 1981 թվականին: Անկախ դերասանուհու համեստ կերպարից, նա բավականին համարձակ նպատակներ է դնում իր առջև: Բանն այն է, որ աղջիկը համատեղում էր հաջողակ դերասանական գործունեությունն ու ուսումը համալսարանում` Նատալին Հոլիվուդի միակ աստղն է, որը ավարտել է Հարվարդի համալսարանը:
Նա
4. Քսենիա Սոբչակ
Հայտնի ռուս ռադիո և հեռուստահաղորդավար, լարգրող և դերասանուհի Քսենիա Սոբչակը, հավանաբար, միակն է մեր ցանկում, որը գրեթե ամբողջովին համապատասխանում է իր համաստեղության նշանին: Գաղտնիք չէ, որ իր նպատակին հասնելու համար Քսենիան պատրաստ է գնալ ոչ միայն յուրաքանչյուրի, այլև ամբողջ հասարակության դեմ, եթե հարկ լինի, նույնիսկ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ: Համարձակ ու կոպիտ այս աղջնակը ոչնչի առջև չի կանգնում ցանկացած իրավիճակում հաղթանակի հասնելու համար:
5. Նիկիտա Միխալկով
Ռուսաստանի ժողովրդական արտիստ և ռուս ամենահայտնի ռեժիսորներից մեկը՝ Նիկիտա Միխալկովը, ծնվել է 1945 թվականին, որի խորհրդանիշն էր Փայտե Աքաղաղը: Միխալկովը Վենետիկի կինոփառատոնին արժանացել է «Ոսկե առյուծ» մրցանակի: Նա մի քանի անգամ առաջադրվելէ հեղինակավոր «Օսկար» մրցանակի «Օտար լեզվով լավագույն ֆիլմը» անվանակարգում: Բացի այդ, «Արևից կիզվածները» ֆիլմի համար Կաննի փառատոնի Գրան-պրի է ստացել։
6. Աննա Կուրնիկովա
Թենիսիստ և ֆոտոմոդել Աննա Կուրնիկովան միակ ռուսն է, որն արժանացել է աշխարհի առաջին ռակետ կոչմանը (զույգային կարգում): Մասնակցելով 1996 թվականի Օլիմպիական խաղերին, 15-ամյա Աննան Ռուսաստանի պատմության մեջ ամենաերիտասարդ մասնակիցը դարձավ: Սակայն համաշխարհային ճանաչում նրան բերեց հայտնի իսպանացի երգիչ` Էնրիկե Իգլեսիասի հետ ունեցած սիրավեպը:
7. Դիմա Բիլան
Հայտնի ռուս երգիչ Դիմա Բիլանը ծնվել է փոքրիկ քաղաքում, սակայն այսօր նա ռուսական շոու-բիզնեսի ամենավառ աստեղրից մեկն է: Հենց նրան հաջողվեց առաջին անգամ հաղթանակ բերել Ռուսաստանին «Եվրատեսիլ» երգի մրցույթում 2008 թվականին:
8. Գվեն Ստեֆանի
Nо Doubt հայտնի խմբի մենակատարը նույնպես ծնվել է Աքաղաղի տարում: Իր ողջ կարիերայի ընթացքում Գվենը 46 անգամ դարձել է հեղինակավոր երաժշտական մրցույթների դափնեկիր: Լինելով նաև երգերի հեղինակ, պրոդյուսեր և դիզայներ, նա ամերիկյան շոու-բիզնեսի ամենատաղանդավոր գործիչներից մեկն է: Իսկ անցյալ տարի Գվենը «Տարվա կինը» ամենամյա մրցանակաբաշխությանը, որն անցկացնում է Glamour պարբերականը, արժանացավ «Տարվա պատկեր» կոչմանը:
9. Քեթրին Զետա-Ջոնս
Ոչ միայն տաղանդն ու աշխատասիրությունը, այլև յուրահատուկ գրավչությունն ու անհավանական շարմը, որը հատուկ է աքաղաղի տարում ծնված մարդկանց, Քեթրին Զետա Ջոնսին դարձրեցին Հոլիվուդի ամենահաջողակ կանանցից մեկը: «Զորոյի դիմակը» ֆիլմը, որը մինչ օրս դերասանուհու այցեքարտն է, էկրաններին դուրս գալուց հետո միանգամից հիթ դարձավ ինչպես կինոքննադատների շարքում, այնպես էլ ամբողջ աշխարհի հանդիսատեսի: Հենց այդ ֆիլմի պրեմիերայի ժամանակ էլ հայտնի դերասան Մայքլ Դուգլասը որոշեց ամեն գնով Քեթրինին իր կինը դարձնել:
10. Ջասթին Թիմբրլեյք
R&B և փոփ ոճում հանդես եկող ամերիկացի երգիչ, կոմպոզիտոր, պրոդյուսեր և դերասան Ջասթին Թիմբրլեյքը միակն է N Sync խմբի անդամներից, որը նման բարձունքների է հասել իր կարիերայում: Բոյ Բենդի մենակատարներից մեկն այսօր հեղինակավոր «Գրեմի» և «Էմմի» մրցանակների բազմակի հաղթող է: Ջասթինը վաճառել է իր երկու սոլո-ալբոմների ավելի քան 18 մլն կրկնօրինակ: Նա նաև հիմնել է Tennman Records սեփական լայբլ-ռեկորդն ու գործարկել William Rast հագուստների շարքը:
Նյութի ռուսերեն տարբերակը