ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի որոշմամբ՝ Մոսկվաի ռազմաերաժշտական ուսումնարանը կկոչեն Սոչիի վթարի հետևանքով զոհված Ալեքսանդրովի համույթի գեղարվեստական ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վալերի Խալիլովի անունով, հայտնում է «Վեստի Սոչի» հեռուստաալիքը:
Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունը Ռուսաստանի ռազմա-պատմական հասարակության հետ համատեղ կմշակի Վալերի Խալիլովի անվան հուշատաղտակի և համույթի բոլոր զոհված արտիստների և երաժիշտների հուշանշանի տեղադրման ծրագիրը:
«Մոսկվայի Պետդումայում պատրաստ են ուսումնասիրել հիշատակի հավերաժցման բոլոր առաջարկները»,- գրված է հաղորդագրության մեջ: ՌԴ ՊՆ տվյալների համաձայն, ներկա պահին Ալեքսանդրովի համույթի շենքում օպերատիվ շտաբ է գործում:
Դեկտեմբերի 25-ին Սև ծովում թռիչքից կարճ ժամանակ անց կործանվել է ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող Տու-154 օդանավը՝ դառնալով 92 մարդու մահվան պատճառ:
Կործանված օդանավում են գտնվել Ալեքսանդրովի անվան անսամբլի երգչախմբի արտիստները (65 հոգի), որոնք պետք է Սիրիայում ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայում տոնական համերգ տային ռուս զինծառայողների համար: