ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի — Sputnik. 2017թ-ի հունվարի 1-ին, Երևանի հանրակացարաններից մեկում գտել են ռուսական ռազմական կայանի սպայի դին, հաղորդում է Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմական կայանի մամուլի ծառայությունը:
«Մարմնի զննության ընթացքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նախնական տվյալներով՝ զինծառայողի մահվան պատճառ կարող էր դառնալ սուր սրտային անբավարարությունը», — ասվում է հաղորդագրությունում:
Հայաստանում ռուսական ռազմակայանի հրամանատարությունն, իրավապահ մարմինների հետ միասին, պարզում է պատահարի բոլոր հանգամանքները: Զինծառայողի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն:
Ավելի վաղ Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Էդգար Ջանոյանը Sputnik Արմենիայի թղթակցին հաղորդել էր, որ Երևանում՝ «Բարեկամություն» հյուրանոցի համարներից մեկում հայտնաբերվել է 45-ամյա Վիկտոր Ե.-ի դին: Նախնական տվյալներով՝ Վիկտոր Ե.-ն մահացել է բնական պատճառներով:
Նյութի ռուսերեն տարբերակը