ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. ՀՀ արատաքին գործերի նախարարությունը ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է, որ Ստամբուլում ահաբեկչության հետևանքով տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։
Հունվարի 1-ին՝ տեղական ժամանակով 01.15-ին, Սանտա Կլաուսի հագուստով զինված տղամարդը ներխուժել է Ստամբուլի Reina գիշերային ակումբ, որտեղ հարյուրավոր մարդիկ տոնում էին Նոր տարին: Զոհվել է 39 մարդ, վիրավոր է՝ 69-ը: