ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. Դեկտեմբերի 31-ին և լույս հունվարի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ինքնաձիգերից և գնդացիրներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 83 անգամ։
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանն արձակել է ավելի քան 1400 կրակոց:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակել են առաջնագծի ողջ երկայնքով պահպանել զգոնությունը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: