ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի — Sputnik. Ադրբեջանական կողմն այս գիշեր տարբեր հրաձգային զինատեսակներից, դիպուկահար հրացաններից և 60մմ ականանետից (10 արկ) հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումնները առաջնագծի ողջ երկայնքով շարունակում են վերահսկել իրավիճակը և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Նշենք, որ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին այս գիշեր համեմատաբար հանգիստ է եղել. ընդհանուր առմամբ հնչել է մոտ յոթ տասնյակ կրակոց՝ հրաձգային զենքերից: