ԶՈւ-ում ծառայողներին դիմելով՝ նախարարն ասել է, որ նրանց յուրաքանչյուր քայլից է կախված հայոց բանակի պատկերը: Նախարարն անդրադարձել է նաև այն ծնողներին, որոնց զավակներն այս պահին ծառայում են բանակում, և նրանց, ովքեր կորցրել են իրենց հերոս զավակներին:
«Երկրի ռազմաքաղաքական իշխանությունն ամեն ինչ անելու է, որ նրանք տուն վերադառնան ամրապնդված և իրենց դերը իրենց երկրի կառուցման գործում ճիշտ գնահատած»,- ասել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով հայրենասեր զավակներ դաստիարակելու համար:
Վիգեն Սարգսյանը խաղաղ, բարեկեցիկ և երջանիկ տարի է մաղթել հայ ժողովրդին: