00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2016 թվական. արցունքոտ հաղթանակների տարի

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցЕлочные украшения
Елочные украшения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թե ինչպես կգնահատվի 2016թ-ը պատմության կողմից, ցույց կտա ժամանակը: Մեր` ականատեսներիս աչքերով այն բավական ծանր ու բարդ տարի էր, որը ճանապարհելիս մտածում ենք` թող չկրկնվի: Բայցևայնպես, 2016-ն էլ ուներ իր փոքրիկ, լուսավոր կետերը, որոնք, հուսանք հաջորդ տարի ավելի շատ կլինեն:

Ապրելու ապրիլ

Ադրբեջանը գնդակոծում է հայկական զինուժի մարտական դիրքերն ու բնակավայրերը: Ապրիլի 2-ի վաղ առավոտյան ՀՀ ՊՆ հրապարակած այս տեղեկատվությունը պայթյունի ազդեցություն թողեց Հայաստանում: «Ղարաբաղում պատերազմ է» արտահայտությունն ամենուր էր՝ տանը, տրանսպորտում, փողոցում: 4 օր ու գիշեր Հայաստանն ու Ղարաբաղն ապրում էին լարված սպասումով. Ի՞նչ լուր կգա առաջնագծից, ո՞ւմ անունները կհրապարակվեն զոհերի հերթական ցուցակներում:

© Davit Abrahamyan / PAN Photo / AFPՄարտակերտը՝ գնդակոծումից հետո
Мартакерт после обстрелов. Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Մարտակերտը՝ գնդակոծումից հետո

2016թ-ի ապրիլը հայ ժողովրդի կյանքում դարձավ հերթական ապրելու ու մահվան ապրիլը: Անցնող տարին էլ, թերևս, հայոց նորագույն պատմության մեջ կհիշվի առաջին հերթին, որպես ապրիլյան քառօրյա պատերազմի տարի:

Ընդամենը 4 օր տևած պատերազմը փոխեց հայ ժողովրդի կյանքի առօրյա հունը, խախտեց բոլոր պայմանականությունները, բայց և ապացուցեց մի շատ կարևոր ճշմարտություն. Երբ որոտում են թնդանոթները, քաղաքական ամբիոններից ճառող դատարկախոսները լռում են, իսկ հայրենիքի պաշտպանությանն առաջինը նվիրվում է հայրենիքի կողմից ամենաանտեսված հասարակ քաղաքացին:

Հավատքով ապրող քրիստոնյա երկիրը

2016թ-ի հունիսին Հայաստանը դարձյալ հայտնվեց համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Այս անգամ առիթը Հռոմի Ֆրանցիսկոս պապի եռօրյա այցելությունն էր մեր երկիր:

Աշխարհի կաթոլիկների առաջնորդի այցն առաջին քրիստոնյա երկիր համաշխարհային հանրությանն ուղղված յուրահատուկ ուղերձ էր, հատկապես աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում, երբ աշխարհը վերածվել է պատերազմական թատերաբեմերի, որոնց հետևանքով ամեն օր խեղվում են մարդկային ճակատագրեր:

© Sputnik / Asatur YesayantsՀռոմի Պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան
Папа Римский Франциск I в Армении - Sputnik Արմենիա
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան

Հռոմի Պապն իր ուխտագնացությամբ ու առ աստված առաքած իր աղոթքներով համայն աշխարհին հիշեցրեց մի ժողովրդի մասին, որն իր գոյության ողջ ընթացքում պայքարել ու պայքարում է հանուն հավատքի, հանուն ապրելու իր իրավունքի` հաղթահարելով ցեղասպանությունը, երկրաշարժը և իր սահմանների նկատմամբ այսօր էլ շարունակվող ամենօրյա ոտնձգությունները:

Լավագույն կյանքի վատագույն ուղին

Հուլիսի 17-ի գիշերը, ժամը 05.28-ին Ֆեյսբուքում հայտնվեց «Սասնա Ծռեր» խմբավորման «Մենք սկսել ենք զինված ապստամբություն, միացե՛ք» հայտարարությունը: Առավոտյան արդեն պարզ դարձավ, որ դա ոչ թե չար կատակ էր, այլ իսկապես զինված հարձակում ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի վրա: 14 օր Հայաստանն ապրեց տարվա հաջորդ լարված սպասումի երկար օրերը. Ի՞նչ կլինի հետո, ինչպե՞ս կավարտվեն գնդի շուրջ ծավալվող իրադարձությունները:

Զինված խմբի անդամները պատահական անձինք չէին ու անգամ դեպքից կես տարի անց էլ նրանց դժվար է ահաբեկիչներ կոչելը: Խմբի կազմում կային արցախյան պատերազմով անցած, հերոսական ու հայրենանվեր անցյալ ունեցող մարդիկ, ովքեր հայտարարում էին, որ իրենց հուսահատ քայլով փորձում են փոխել տիրող քաղաքական ու սոցիալ- տնտեսական վիճակը: Թերևս, նաև համընդհանուր դժգոհությունն էր պատճառը, որ հասարակության մի ստվար զանգվածը կանգնեց ՊՊԾ գունդը գրավողների կողքին, ինչն էլ ցույցերի, բախումների, ձերբակալությունների, ցավոք նաև վիրավորների ու մահվան պատճառ դարձավ:

Միայն հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքերն ու հանձնվեցին իրավապահներին:Հայաստանը ցնցած այս իրադարձությունը խլեց 3 ոստիկանի կյանք, վիրավորվեցին տասնյակ քաղաքացիներ ու խմբի անդամներ:

Հաղթանակ հանուն հերոսների

Ապրիլյան պատերազմում իրենց հերոսությունն ապացուցած պատանի զինվորներն օգոստոս ամսին հայրենիքի պատիվը պաշտպանելու հերթափոխը հանձնեցին իրենց մարզիկ հասակակիցներին:

Տարվա փորձությունների միջով անցած Հայաստանի փոքրաթիվ թիմն ապացուցեց, որ ուժը քանակի մեջ չէ: Բրազիլիայում ընթացող Օլիմպիադայում հունահռոմեական ոճի ըմբշամարտում Արթուր Ալեքսանյանը նվաճեց անկախ Հայաստանի պատմության ընթացքում երկրորդ ոսկե մեդալը, որն ստանալիս պատվո պատվանդանին կանգնեց քառօրյա պատերազմում զոհված հերոս Ռոբերտ Աբաջյանի լուսանկարով մարզաշապիկ հագած:

Կուսակցական անդամատոմս կախարդական փայտիկի փոխարեն

Թեժ ամռանը հաջորդեց նույնքան թեժ աշունը: Անկախության 25-ամյակին պատրաստվող քաղաքական իշխանությունն այդ ընթացքում ժամանակ գտավ նաև կառավարություն փոխելու: Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանից հրավիրեց և վարչապետի պաշտոնում նշանակեց «Գազպրոմ Արմենիա» ընկերության նախկին տնօրեն, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին, ում նկատմամբ հանրության վերաբերմունքն, իրոք, դրական էր: Սեպտեմբերի 13-ին պաշտոնապես վարչապետ դարձած Կարեն Կարապետյանի առաջին ելույթներն իրապես ազնիվ էին:Նախ` նա հայտարարեց, որ տնտեսությունը ծայրահեղ ծանր վիճակում է, որ կան պետական միջոցների մանր գողություններ, ապա` որ չգիտի, թե ինչպես է այդ ամենը շտկելու, քանի որ չունի «կախարդական փայտիկ»: Բայց խոստացավ ամենն անել դա «դրայվ»-ով:

© PHOTOLUREՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան
Карен Карапетян - Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան

Երկու ամիս անց առաջին քայլն արվեց. Կարեն Կարապետյանն ու իր թիմը դարձան ՀՀԿ անդամներ: Տարեվերջին էլ կառավարությունն իր որդեգրած անկեղծությամբ հայտարարեց. Տնտեսական աճ չունենք, ներդրումներ չկան, թոշակներն ու նպաստները չեն ավելանա, հաջորդ տարվա բյուջեն էլ կլինի կոշտ:

Անկախության Իսկանդերը

Այս ամենի փոխարեն, սեպտեմբերի 21-ին, անկախության 25-ամյակին նվիրված շքերթի ժամանակ Հանրապետության հրապարակով անցան Ռուսաստանից բերված նոր «Իսկանդեր» համալիրները:

© Sputnik / Aram NersesyanԻսկանդեր
Торжественный Парад в честь 25-летия Независимости Республики Армения - Sputnik Արմենիա
Իսկանդեր

Դեռևս շքերթի փորձի ժամանակ արված դրանց լուսանկարները կայծակնապես տարածվեցին տեղական, ռուսական ու ադրբեջանական մամուլում: Սկսվեց ամենաանհավանական մեկնաբանությունների մրցավազքը: Անգամ հայտարարվեց, թե դրանք կեղծ են, իրականում դատարկ են, ծածկի տակ ոչինչ չկա կամ բերվել են ժամանակավոր, ցույց կտան ու հետ կտանեն: Պաշտոնական պատասխանը չուշացավ. Համալիրը ձեռք է բերվել ՀԱՊԿ-ի շրջանակում զենքի մատակարարման մասին համաձայնագրերի հիման վրա, առանց վարկային միջոցների ներգրավման:

Ցրտին դիմանալու լավագույն տեղը ջերմ միջավայրն է

Տարեվերջյան ամենավատ նվերը հայ ժողովրդին մատուցեց եղանակը:

Արկտիկական սառը օդային զանգվածները ներխուժեցին Հայաստան և ի հեճուկս Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան լավատեսական գրառումների, կարծես թե չեն շտապում լքել մեր երկիրը:

Բայց թեժ ամռանը փոխարինած սառը ձմեռն էլ ավելի հաճելի է դարձնում Նոր տարվա հանգստյան օրերը տանը` հարազատների ջերմ միջավայրում անցկացնելը: Նման եզակի հնարավորությունը բաց թողնել չի կարելի:

Լրահոս
0