00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ վարչապետ. «Իմ թիմակիցներն օրուգիշեր անմնացորդ աշխատելու են»

© Sputnik / Asatur Yesayants Премьер-министр пригласил представителей СМИ на новогодний прием
Премьер-министр пригласил представителей СМИ на новогодний прием - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել և խոստացել, որ իր ղեկավարած կառույցն օրուգիշեր աշխատելու է, որպեսզի հաջողությամբ իրականացնի բոլոր նախաձեռնությունները:

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի շնորհավորական ուղերձը ներկայացնում ենք ամբողջությամբ.

Артак Бегларян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Նոր տարվա լավագույն մաղթանքը՝ խաղաղություն

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր այնպես է ստացվել, որ ես լինելով ձեզանից մեկը՝ հնարավորություն և պատիվ ունեմ շնորհավորելու ձեր Նոր տարին և Սուրբ ծնունդը:

Սրտա՛նց շնորհավորում և ցանկանում եմ, որ յուրաքանչյուրիդ ընտանիքում լինի տաք, ջերմ, լուսավոր ու սիրով լի:

Այս օրերին ձեր ընտանիքի անդամների, բարեկամների, ընկերների հետ հնարավորություն կունենաք միմյանց բազմաթիվ լավ խոսքեր, բարեմաղթանքներ ասելու, ձեր երեխաներին և թոռնիկներին գրկելու, ծնողներին մեծարելու: Ես հույս ունեմ, որ միմյանց ասված բոլոր ցանկությունները անպայման կիրականանան:

Ցանկանում եմ նաև, որ նոր տարվա տոներից հետո առօրյա կյանք վերադառնաք լավատեսությամբ տրամադրված, աշխատանքային նո՛ր եռանդով, և մասնակից դառնաք մեր երկրի ապագայի կառուցմանը, այն ապագայի, որ մենք բոլորս երազում ենք:

Խոստանում եմ ձեզ, որ կառավարությունը, իմ թիմակիցները օր ու գիշեր անմնացորդ աշխատելու են, որպեսզի մաքսիմալ իրագործվեն բոլոր այն նախաձեռնություններն ու ծրագրերը, որոնք անհրաժեշտ են մեր ժողովրդին:

Մի բան հստակ գիտեմ, որ այդ ամենը մե՛նք անելու ենք, և դրա համար անհրաժեշտ է յուրաքանչյուրիս ցանկությունը, կամքը և լավատեսությունը:

Սիրելի ժողովուրդ, չի լինելու մի պահ, որ դժվարություններ ու պրոբլեմներ ընդհանրապես չլինեն: Բոլոր երկրների ու ազգերի մոտ դրանք անխուսափելի են: Նշանակու՞մ է դա, որ այդ դժվարություններից պետք է խեղճանանք, պետք է նեղսրտենք: Իհարկե՝ ոչ: Հակառակը, պետք է դեմ առ դեմ կանգնենք, լուծենք ու գնանք առաջ:

Առջևում մեզ ծանր աշխատանք է սպասվում: Խնդրում եմ ձեզ չկասկածել, որ մեր ձգտումների մեջ մենք անկեղծ ենք, և գնալու ենք մինչև վերջ: Մեր ժողովուրդը միշտ արդարամիտ է: Մենք էլ մեր հերթին պատրաստ ենք լսել յուրաքանչյուր քննադատություն և խորհուրդ: Պատրաստ ենք ձեզ հետ միասին ամեն օր մի քայլ անելով, մի քար դնելով հաստատակամ շարժվենք առաջ:

Իմ ամենամեծ բարեմաղթանքը և ցանկությունն է, որ նոր տարուց սկսած ապագային նայենք ավելի վստահ և համարձակ:
Տարեմուտի այս օրը ցանկանում եմ բոլորի օջախներին սեր և ջերմություն, իսկ մեր երկրին՝ խաղաղություն և բարեկեցություն:
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ, բոլորիդ՝ լավ տրամադրություն»:

Լրահոս
0