ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի — Sputnik. Մի շարք հանցագործությունների կատարմանն օժանդակելու համար մեղադրվող Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
«Հիմք ընդունելով բժշկական կոնսիլիումի եզրակացությամբ Ա. Սարգսյանի մոտ ախտորոշված հիվանդությունը, որը նվազեցնում է նրա կողմից քննությունից խուսափելու, նոր հանցանք կատարելու հավանականությունը, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նույն օրը կայացված որոշման պատճենն ուղարկվել է նախաքննության մարմնին և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին՝ կատարումն ապահովելու նպատակով»,-նշված է գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։
Հուլիսյան դեպքերի ժամանակ Արթուր Սարգսյանը սեփական մեքենայով մտել էր ՊՊԾ տարածք և սնունդ տարել «Սասնա ծռերի» անդամներին, ինչից հետո նա հայտնի դարձավ որպես «հաց բերող» Արթուր: