ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. Սոցիալական ցանցերի օգտատերերն ակտիվ քննարկում են ինտերնետում հայտնված լուսանկարը, որն իրենից տեսողական խաբկանք է ներկայացնում։
Reddit սոցիալական ցանցի օգտատիրոջ տեղադրած լուսանկարում պատկերված են մի քանի աղջիկներ, որոնց ոտքերն «անհետացել են»։ Լուսանկարում պատկերված են բազմոցի վրա նստած վեց ընկերուհիները։ «Գտեք կենտրոնում նստած աղջկա ոտքերը»,- առաջարկել է գրառման հեղինակը Reddit պորտալում։
The internet is flummoxed by this optical illusion of six girls with only five pairs of legs https://t.co/QtARe597Pd pic.twitter.com/F7QykYqhrn
— Business Insider (@businessinsider) 28 декабря 2016 г.
Որոշ օգտատերեր տարբերակ են առաջարկել, որ դա ֆոտոշոփի արդյունք է, մյուսներն ասել են, որ աղջկա կողքին նստածները թաքցրել են նրա ոտքերը։ Գտնվել են կատակասերներ, որոնք աղջկան անվանել են «բազմոցային կենտավր», որի մարմնի ստորին հատվածը բազմոցն է։
Նյութի ռուսերեն տարբերակը
