Արծվիկ Մինասյան 2
Անդրադառնալով իր ղեկավարած գերատեսչությանը` Արծվիկ Մինասյանն ասաց, որ ինքը ջանք ու եռանդ չի խնայելու զարգացում ապահովելու համար:
«Շրջակա միջավայրն այն ոլորտն է, որ պետք է ապահովի մեր երկրի երկարաժամկետ կայուն զարգացումը։ Բնապահպանության նախարարությունն իր գործառույթներով ոչ միայն պահպանում է իրականացնում, այլ նաև վերականգնում ու բարելավում։ Դա նշանակում է, որ մենք ավելի նախաձեռնող, ավելի ակտիվ և ավելի ագրեսիվ պետք է լինենք, որպեսզի թույլ չտանք, որ ձևավորվի այնպիսի կոնֆլիկտ, որը կբերի շրջակա միջավայրի վատթարացմանը»,-ասաց Արծվիկ Մինասյանը։