ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. Այսօր առավոտյան ժամը 7։30 ի սահմաններում Երևան Արտաշատ մայրուղու վրա վթարի է ենթարկվել ՀՀ ԶՈւ-երի ԳՇ պետի տեղակալ, գեներալ լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի մեքենան։
«ԳՇ պետի տեղակալը և վարորդը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ»,- գրել է ԱՐծրուն Հովհաննիսյանը։
Նա հայտնել է նաև, որ Ապրիամովի և վարորդի կյանքին վտանգ չի սպառնում։
SHamshyan.com-ը հայտնում է, որ ավտոմեքենայի վարորդը դեպի Երասխավան ընթանալիս բախվել է Հյուսիս-հարավ ավտոճանապարհին կառուցվող նոր կամրջի մոտ տեղադրված բետոնե սյանը և հայտնվել շինհրապարակում։ Կայքի տեղեկություններով` գեներալ–լեյտենանտը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ մեկնում էր մարտական դիրքեր՝ զինվորներին տեսակցության։