00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարությունը 2016թ-ի ներդրումների ծավալից դժգոհ է

© Sputnik / Asatur YesayantsЗаседание Правительства РА. Сурен Кареян
Заседание Правительства РА. Сурен Кареян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2017թ-ի առաջին եռամսյակում Հայաստանում կբացվի 8 նոր գործարան՝ 900 աշխատատեղով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. Չնայած օտարերկրյա ներդրումներ ներգրավելու կառավարության ջանքերին, Հայաստանում դրանց ծավալն այս տարի կազմել է ՀՆԱ-ի ընդամենը 1%-ը: Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտարարեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Նախորդ տարիների նկատմամբ ներդրումների ծավալն այս տարի նվազել է: 2016թ-ի առաջին 9 ամիսներին Հայաստանում 92 մլն դոլարի ներդրում է կատարվել: Այս ցուցանիշը նախարարին չի բավարարում:

Вардан Арамян - Sputnik Արմենիա
Ֆինանսների նախարար. Հայաստանի տնտեսությունը նոկդաունի մեջ է

«Այն, որ այդ ցուցանիշը քիչ է և չի կարող ապահովել կայուն զարգացում, ակնհայտ է և առնվազն միջնաժամկետ ծրագրերում մենք ներդրումների ծավալն 5 անգամ պետք է ավելացնենք, որպեսզի վստահ լինենք, որ կարող ենք ունենալ կայուն աճ»,- ասաց Սուրեն Կարայանը:

Հաջորդ տարվա համար կառավարությունը որոշել է այս ցուցանիշը 5 անգամ ավելացնել: Դրա համար նախատեսում են բարելավել գործարար միջավայրը: «Օտարերկրյա ներդրողը պետք է վստահ լինի, որ Հայաստանում որևէ խտրական վերաբերմունքի և արհեստական արգելքների չի բախվի»,- ասաց նախարարը:

Իսկ գործնական քայլերի տեսակետից կառավարությունը հավաքագրել, քննարկել ու նախապատրաստել է 160 ներդրումային ծրագիր, որոնցից 110-ը՝ ՀՀ մարզերից: Ընդհանուր արժեքով 240 մլն ԱՄՆ դոլարի ծրագրերն արդեն ներկայացվել են պոտենցիալ ներդրողներին:

Ասուլիսի ընթացքում չշրջանցվեց նաև օտարերկրյա ներդրումներով հիմնված, մեծ շուքով բացված ու բայց այդպես էլ չաշխատած գործարանների հարցը: Լրագրողերը նախարարին հիշեցրեցին 2015թ-ին 1.09 մլրդ ՀՀ դրամի ներդրմամբ բացված իտալական «Ռոյալ Սթոնվեյր» ընկերության մասին, որը պետք է կերամիկական ապրանքներ արտադրեր, 2013թ-ին 35 մլն դրամի ներդրմամբ բացված «Արմօյլ» ընկերության մասին, որը պետք է նավթամթերքի վերամշակմամբ զբաղվեր և 2014թ-ին 42 մլն դրամի ներդրմամբ բացված «Մեգա Մեդ» ընկերության մասին, որը Երևանում պետք է բժշկական պարագաների արտադրությամբ զբաղվեր: Այս և մի շարք այլ գործարաններ նաև հարյուրավոր աշխատատեղեր էին խոստացել, որոնք այդպես էլ իրականություն չդարձան:

Սուրեն Կարայանը խոսեց դրանցից միայն մեկի մասին՝ խոստանալով, որ «Մեգա Մեդ» ընկերությունն առաջիկայում կրկին կբացվի:

Завод Наирит - Sputnik Արմենիա
«Նաիրիտի» նկարված ու իրական թվերը. բացահայտում է նախկին աշխատակիցը

«Մենք 2017թ-ի առաջին եռամսյակում ձեզ հետ միասին կգնանք և այդ գործարանի բացմանը ներկա կլինենք»,- խոստացավ նախարարը: Ինչ վերաբերում է իրանական ներդրումներով բացված «Արմօյլ» ընկերությանը, Սուրեն Կարայանը նշեց, որ սեփականատերերի հետ հանդիպումներ են ունեցել, առաջարկել են ներկայացնել նոր ներդրումային ծրագիր, բայց առայժմ արձագանք չկա:

«Մեգա Մեդ»-ից բացի 2017թ-ի առաջին եռամսյակում կառավարությունը խոստանում է բացել ևս 7 գործարան՝ 3 մլրդ դրամ ներդրումով և 900 աշխատատեղով:

Արտահանումների ցուցանիշում 2016թ-ին նախորդ տարվա համեմատ 25%-անոց աճ է գրանցվել, ինչը, նախարարի խոսքով, մեծապես պայմանավորված է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությամբ: Արտահանումների հինական ուղղությունը, բացի ԵԱՏՄ անդամ երկրներից, նաև Իրանն ու ԱՄԷ-ն են:

Իսկ ներմուծումների մասով տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը որպես նոր կառավարության հիմնական ձեռքբերում նշում է այս շուկայի ազատականացումը: Այսօր յուրաքանչյուր ոք կարող է անարգել ներկրել ինչ ցանկանում է: Դրա վառ օրինակը բանանի արդեն ազատ գործող շուկան է:

ՙԲազմաթիվ խոսակցություններ եղան տարբեր ապրանքատեսակների մասով: Համենայն դեպս, ես այսօր կարող եմ վստահաբար ասել և հայտարարել, որ շուկան բաց է: Բոլորս բանանի օրինակով համոզվեցինք, և ես պատրաստ եմ մնացած բոլոր ապրանքատեսակների մասով էլ հայտարարել, որ շուկան բաց է: Չկա մի որևէ ապրանքային շուկա, չկա որևիցե սահմանափակում, չկան մոնոպոլիստներ՚,- ասաց նախարարը՝ հավելելով, որ նման ահազանգերի դեպքում անմիջապես հայտնեն նախարարությանը:

Լրահոս
0