00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:09
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ-թալիշական կլոր սեղանից մինչև համատեղ պլատֆորմի ստեղծում

© SputnikԵՊՀ իրանագիտության ամբիոնի և Թալիշական Ազգային Շարժման համատեղ ջանքերով կազմակերպվել էր «Թալիշներ. պատմություն և արդիականություն» թեմայով կլոր սեղան-քննարկում
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի և Թալիշական Ազգային Շարժման համատեղ ջանքերով կազմակերպվել էր «Թալիշներ. պատմություն և արդիականություն» թեմայով կլոր սեղան-քննարկում - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դեկտեմբերի 27-ին ԵՊՀ իրանագիտության ամբիոնի և Թալիշական Ազգային Շարժման համատեղ ջանքերով կազմակերպվել էր «Թալիշներ. պատմություն և արդիականություն» թեմայով կլոր սեղան-քննարկում։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Թալիշական ազգային շարժման առաջնորդ Ալաքրամ Հումմաթզոդան իր ողջույնի խոսքում, շնորհակալություն հայտնելով հայ գործընկերներին, նշեց. «Թալիշ ժողովրդի ձայնը լսվել է բազմաթիվ երկրներում, մեր շարժման համախոհներն օրեցօր ավելանում են»։

«Հպարտ եմ, որ ԵՊՀ-ի իրանագիտության ամբիոնը կարողանում է կազմակերպել հայ-թալիշական համատեղ քննարկումներ: Մեր ամբիոնն իր ողջ` հիմնականում երիտասարդ կազմով իրականացնում է հսկայական աշխատանք թալիշների լեզվի, մշակույթի, ազգագրության և հասարակական-քաղաքական զարգացումների ուսումնասիրության և հանրայնացման գործում»,- իր ելույթում նշեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

Այսօր էլ ԵՊՀ-ում կազմակերպված այս ներկայանալի կազմով քննարկումը, նրա խոսքով, աննախադեպ էր։

«Չափազանց կարևոր է, որ մեր ամբիոնը և ընդհանրապես հայկական իրանագիտական դպրոցը զբաղվում է այս կարևոր խնդրով, և մեր թալիշ գործընկերները, որոնք հասարակական, քաղաքական և այլ ոլորտներ են ներկայացնում կամ զբաղվում են գիտությամբ, գնահատում են մեր աշխատանքը, ինչը պարտավորեցնող է»,- ասաց Ոսկանյանը:

Նա ներկայացրեց թալիշ ժողովրդի քաղաքական շարժմանն ուղղված վերջին զարգացումները:

«Ակնհայտ է, որ թալիշական շարժման մեջ կան տարբեր թևեր, և դա շատ բնական է: Գործընթացն ընթանում է քաղաքական մի դիապազոնում, երբ կան ինքնավարության կողմնակիցներից մինչև Թալիշստանի կատարյալ անկախության ջատագովներ։ Այս փուլի համար չափազանց կարևոր է, որ հազարամյակներով մեզ հետ հարևանություն անող թալիշները, նրանց քաղաքական վերնախավը և առաջնորդները, հարգում են հայկական ներդրումը և պատրաստակամ են համագործակցել մեզ հետ թե՛ հասարակական-քաղաքական դաշտում, թե՛ գիտական զարգացումներում»,- ասաց իրանագետը:

Քննարկմանը թալիշական կողմից մասնակցում էին Թալիշական ազգային շարժման առաջնորդ Ալաքրամ Հումմաթզոդան, ՌԴ նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ, «Թալիշական սփյուռք» կազմակերպության նախագահ Իսմայիլ Շաբանովը, Մոսկվայի թալիշական ազգային մշակութային ինքնավարության ղեկավար Ադիլ Նասիրովը, Եկատերինբուրգի թալիշական ազգային մշակութային ինքնավարության» ղեկավար Էլշան Հասանովը և Թալիշ ժողովրդի իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Զահիրադդին Իբրահիմին։

Վերջում ամփոփման խոսքով հանդես եկան հայկական կողմից Վարդան Ոսկանյանը, իսկ թալիշական կողմից Զահիրադդին Իբրահիմին և Էլշան Հասանովը` հաստատելով նմանատիպ միջոցառումների կարևորությունը հայ-թալիշական հարաբերությունների և երկկողմ համագործակցությունների ընդլայնման գործում, ինչպես նաև շեշտելով առաջիկայում ստեղծվելիք հայ-թալիշական համագործակցային պլատֆորմի շրջանակներում այսօրինակ միջոցառումներին պարբերական բնույթ հաղորդելու անհրաժեշտությունը:

Լրահոս
0